ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ երկու այց, որ վկայում են ԱՄՆ շահագրգռության մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երկու ուշագրավ այց է տեղի ունեցել մեկը Հայաստան, իսկ մյուսը՝ Ադրբեջան։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դերեք Հոգանը ժամանել է Ադրբեջան և արդեն իսկ հանդիպել ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպման ընթացքում Հոգանը հայտարարել է, թե տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Բայրամովը կրկին մեղադրանքներ է հասցեագրել Հայաստանի հասցեին, պնդել, թե Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչների վերաինտեգրվելու Ադրբեջանի ջանքերին։

Երեկ էլ Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Օլսոնը, որն արդեն իսկ հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկել թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և թե՛ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Կոնկրետ Հայաստնի այցի և հանդիպման ընթացքի վերաբերյալ մանրամասները շատ ավելի սուղ են, թերևս, կարևորը, սակայն երկու բարձրաստիճան պաշտոնյաների այցերն են միաժամանակ այցերն են Հայաստան և Ադրբեջան։ Արևմուտքը չափազանց ակտիվացրել է իր ջանքերը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացներում, ընդ որում, եթե բուն Եվրամիությունն առանձնապես էլ լուրջ շահագրգռություն չի ցուցաբերում հնարավորինս արագ այդ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելու ուղղությամբ, ապա Միացյալ նահանգների դեպքում իրականությունը բոլորովին այլ է։

Ջո Բայդենի վարչակազմն ամեն ջանք գործադրում է Ռուսատանին մեր տարածաշրջանից հեռացնելու համար, իսկ դրա առաջին և թիվ մեկ պայմանը՝ ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելն է, որից հետ այլևս Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայումը կդառնա անիմաստ, իսկ Արցախը վերջնականապես կանցնի Ադրբեջանի կազմ։

Մյուս կողմից էլ Միացյալ Նահանգները փորձում է պարտադրել Հայաստանին՝ փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորը և Հայաստանից հեռացնել 102-րդ ռազմակայանը։ Փաստենք, որ Հայաստանի գործող վարչախումբն էլ շահագրգռված է Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու, ադրբեջանանպաստ կարգավորում իրականացնելու և այդ կերպ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու հարցում։ 

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular