ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկակի ստանդարտներն ու «Քաղպայմանագրի» երեսպաշտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի «հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենշաբաթյա ռեժիմով խոսել է օրենքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության մասին։

Փաստացի 5 տարի անց ունենք մի իրավիճակ, երբ Հայասատնի գործող իշխանությունները գերազանցել են բոլոր նախորդների օրենքի խախտումներով, իսկ սեփական կուսակիցների և կողմնակիցների դեմ նույնիսկ ամենաաղաղակող կոռուպցիոն բացահայտումները կոծկվել են։

Գլխավոր դատախազությունը երեկ հայտարարել է, թե ուսումնասիրել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տրվել։

Հիշեցնենք՝ Խաչատրյանը, ըստ մամուլի, 2021 թվականի փետրվարին ընդարձակ բնակարան էր ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում, իր հարևանների համեմատությամբ էականորեն ավելի ցածր գնով։ Տևական ժամանակ առաջ էլ տեղեկություն հայտնվեց, որ բավականին ընդարձակ մի բնակարան էլ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյաննն է գնել։

Եթե Պապիկյանի դեպքում «Քաղպայմանագիրը» որոշ փաստաթղթեր է ներկայացրել իբր այդ ընթացքում Պապիկյանի տան արժեքը հավասար է իր հարևաների գնած տան արժեքին, ապա Սասուն Խաչատրյանի մասով որևէ պարզաբանում ուղղակի չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ ի պաշտոնե կոռուպցիայով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան ցանկացած ոք Հայաստանի տարածքում և տրամաբանական կլիներ, որ օրենքի գերակայությունից ճամարտակող իշխանությունները առնվազն քրեական գործ հարուցեին և ուսումնասիրեին փաստերը, բացարձակապես։

Քննչական կոմիտեն էլ որոշել է վարույթ չհարուցել «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման առթիվ, ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու միջադեպով։ Կազմակերպությունն ակնկալում էր, որ խուլիգանության հոդվածով վարույթ կսկսվի, սակայն այս դեպքում էլ իրավապահ համակարգը կոծկել է բոլորի աչքի առաջ տեղի ունեցած իրողությունը, իսկ ցանկացած, նույնիսկ ամենաաննշան հանցանքի համար, փաշինյանական իշխանության հակառակորդներին ոչ միայն բռնությունների են ենթարկում, այլ նաև կալանավորում, ինչը վերջնականապես ապացուցում է, որ Հայաստանը վերածվել է ոստիկանական բռնապետության և անօրինությունների թատերաբեմի։ 

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular