ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլյանի արարքն արդյունք է տվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը: Նիկոլյանը ձերբակալվեց, հետո էլ հանցակազմի բացակայության պատճառով ազատ արձակվեց:

Դրանից հետո Արամ Նիկոլյանը լայվ ձևաչափով հայտնեց, որ իր արարքը թասիբով հայ տղմարդու արարք էր և դա վկայում է այն մասին, որ հայերը չեն հարմարվելու ինչ-որ իրավիճակի: 


Հայ հասրակությունը Նիկոլյանի արարքի վերաբերյալ տարբեր կարծիքներ ուներ: Մի մասը համարում էր, որ ադրբեջանցիները հյուր էին և պատշաճ չընդունեցինք, մի մասը մտավախություն է հայտնում, որ սահմանային իրավիճակի սրման հետևանք կունենա, մի մասն էլ կարծում է, որ արարքն իրոք տղամարդային էր, և Ադրբեջանի դրոշը ՀՀ-ում պետք է չծածանվի: Ինչ-որ տեղ առկա է նաև դիվանագիտական խնդիր՝ ասացին, որ ագրեսոր ազգ ենք և սպորտը քաղաքականացնում ենք:


Այն մարդիկ, ովքեր հիշեցնում էին, որ ադրբեջանցիները հյուր էին, պետք է նկատի ունենան, որ թշնամու դեպքում հյուրընկալության կանոններն այլ են: Երբեք հայ թագավորները թշնամուն բարեկամի պես չեն ընդունել և թշնամին մշտապես զգացել է, որ հայոց հողում է: 


Սահմանային լարում, իհարկե, հնարավոր է, բայց սա իշխանության վախկոտության քաղաքականությունից է՝ չխոսենք, որ գերիներին չտանջեն, որ չկրակեն, որ սահմանային լարվածություն չլինի և ինչքան խուսափում են, այդքան ավելի շատ են ճնշումների ենթարկվում: Սա վախկոտի հոգաբանություն է, որի մեջ 30 տարի ապրում էին ադրբեջանցիները: 


Արամ Նիկոլյանի արարքից հետո Ադրբեջանից մարզիկները վիրավորված հեռացան, հետ կանչվեցին: Սա լավագույն արդյունքն էր, որ կարող էր արձանագրել Նիկոլյանի արարքը: 
Դիվանագիտական հարցերով զաղվելու համար էլ Նիկոլյանը և ՀՀ քաղաքացիները վճարում են Արտաքին գործերի նախարարություն ունենալու համար:

Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության, սպորտը քաղաքականացնելու, մշակութային վանդալիզմի համար դեռ որևէ անգամ չի պատժվել և պարսավանքի չի արժանացել:  Ի վերջո, մարզիկներին հետ կանչելու ադրբեջանցիների հայտարարության մեջ, ամենաշատը վիրավորվել էին, որ դրոշի այրումը տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: 


Փաշինյանն էլ սովորության համաձայն կարող է արդարանալ, որ ինքը տեղյակ չի եղել,  որ կապ չունի, թեև այս անգամ, իսկապես, ինքը մեղավոր չէր և եթե իմանար ամեն ինչ կաներ, որ դա տեղի չունենար:


Նիկոլյանի արարքն արդյունք է տվել՝ ադրբեջանցիները ՀՀ-ից հեռացան, իսկ իշխանության խնդրելու քաղաքականությունը դեռ միայն ավելի է ստիպում գահավիժել:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular