ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան անձամբ է փորձում քայլ անել դիպի Իրան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանը տարբեր ճանապարհներով փորձեց զենք ուղարկել Ղարաբաղ, ցավոք, նորից լարվածություն առաջացավ»։ Այս մասին Haber Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգությանը։ «Անհրաժեշտ է վերացնել այս լարվածությունը և, ստորագրելով համապարփակ խաղաղության պայմանագիրը, սկսել ճանապարհների վերականգնումն ու կառուցումը (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»- խմբ.): Սա բուն Հայաստանի օգտին է»։ 


Այսինքն կարելի է ենթադրել, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս լարվածությունն ապահովում է, որ պարտադրի  «Խաղաղության պայմանագրի» շուտափույթ կնքում, որը ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, որն ամեն կերպ փորձում է թաքցնել Հայաստանի իշխանությունը:

Այսպես կոչված խաղաղության պայմանգրի կնքման գործում շտապում են թշնամի պետությունները և Հայաստանի վարչապետը: Բնական է, որ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են շտապեցնել Փաշինյանին քանի դեռ ակտուլ է ռուս-ուկրանիական պատերազմը և Ռուսատանն իր ողջ ներուժը կենտրոնացրել է այդ հակամարտության վրա, առկա են պատժամիջոցների փաթեթներ և այլն: ՌԴ-ն և Իրանը դեմ են այդ պայմանգրի կնքմանը և երեկ Չավուշօղլուն դիվանագիտական քայլ արեց դեպի Իրան:

Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է Ադրբեջանից Իրանով Նախիջևան տանող ճանապարհ ունենալը. «Մենք սրան էլ ենք աջակցում, քանի որ ռիսկերից խուսափելու համար միշտ այլընտրանք է պետք»։


Այսիքն՝ փորձում է Իրանին համոզել, որ Հայաստանից ճնշման եղանակով կործազ միջանցքն օգուտ կբերի նաև Իրանին: Թուրքիան մտածում է, որ քանի դեռ Ռուսաստանի դիրքերը թուլացած են միջանցքի հարցին չխառնվելու դիմաց առաջարկելու բան կունենա, մնում է միայն Իրանը և քանի որ Իրանի և Ադրբեջանի հետ հարաբերություններն էականորեն լարված են, մնում է՝ Թուրքիան անձամբ է փորձում քայլ անել դիպի Իրան: 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular