ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը լուրջ խնդիրներ է հայտնաբերել Սամվել Ալեքսանյանի ընկերություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի իշխանությունը լուրջ խնդիրներ է հայտնաբերել Սամվել Ալեքսանյանի ընկերություններում։ Ապրիլի սկզբին Պետեկամուտների կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունում։ Պարզվել էր, որ ընկերության տնօրենը, աշխատակիցները և համագործակցող մեկ այլ ընկերության աշախտակից թաքցրել են հարկերը՝ 1 միլիարդ 144 միլիոն դրամի չափով։

Ավելի վաղ խուզարկություն էր իրականցվել նաև «Նոր Զովքում», համակարգիչներում հայտնաբերված տեղեկությունների շնորհիվ հայտնի էր դարձել նաև Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլում» կատարվող ապօրինությունների մասին։ Դրանից հետո էլ առգրավել էին «Ալեքս տեքստիլի» համակարգիչները, պարզել հարկերից խուսափելու բավականին ուշագրավ և հետաքրքիր մեթոդը։

Ի դեպ, 1 միլիարդ 144 միլիոն դրամն արդեն Ալեքսանյանը նստեցրել է քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին, քանի դեռ քննություն է ընթանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խնդիրները միայն «Ալեքս տեքստիլում» չէ, այս ընթացքում խուզարկություններ և ստուգումներ են իրականացվում Սամվել Ալեքսանյանին պատկանող գրեթե բոլոր ձեռնարկություններում, և չափազանց ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

Մասնավորապես, իշխանությունները տեղեկություններ են ստացել «Աստղիկ» բժշկական կենտրոնում կատարվող ապօրինությունների մասին, որտեղ աշխատակիցներին ստիպում են արձակուրդ գնալ, համապատասխան դիմումներ գրել և արձակուրդային գումարներ ստանալ, սակայն այդ գումարները առձեռն վերադարձնել հիվանդանոցին։

Մի ձեռնարկությունում, որտեղ 2000-ից ավելի աշխատակիցներ կան, նման տեղեկատվությունը թաքցնելը գրեթե անհնար է, ուստի և Պետեկամուտների կոմիտեն բավական ուշագրավ տեղեկություններ է ստացել։

Ի դեպ, գումարների վերադարձի նման արատավոր մեթոդ գործել է նաև նախկինում, երբ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր կանխել բոլոր կոռուպցիոն դրսևորումներն ու ապօրինությունները, պայքարել ստվերի դեմ։

Ըստ էության, խնդիրը միայն Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում կամ բուժկենտրոնում չէ։ Փաշինյանի թողտվությամբ գրեթե բոլոր ոլորտներում, բոլոր բիզնեսներում էլ այժմ շատ ավելի մեծ ստվեր է կուտակվել, քան նույնիսկ նախկինում էր։

Լուսինե Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular