ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան զգուշացում Մհեր Գրիգորյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է։ Բավական ուշագրավ հանդիպումներ է ունեցել, որոնցից հատկապես մեկն առանձնահատուկ է։

Նախօրեին փոխվարչապետը հանդիպելէ ԱՄՆ ֆինանասների նախարարի առաջին տեղակալ Ադեվալե Ադեյեմոյի հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե Ադեյեմոնեն և Գրիգորյանը քննարկել են Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները։ Ադեյեմոն հատկապես կարևորել է Միցյալ Նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շրջանցումը։

«Նա հավաստել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակելու համագործակցույթունը Միացյալ նահանգների և Հայաստանի միջև»,- փոխանցում է ֆինանսների նախարարությունը։ Հատկապես վերջին շրջանում Արևմուտքը մի շարք նախազգուշացումներ է անում Հայաստանին հեռու մնալ Ռուսաստանին տնտեսապես օգնելուց և պատժամիջոցների շրջանցմանը աջակցելուց։

Առևտրի նախարարությունն էլ նախօրեին որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել 28 ընկերությունների համար ռուսաստանյան, չինական, թուրքական ընկերությունների շարքում հայտնվել է նաև հայաստանյան մեկ ընկերություն, ավելի վաղ ևս մեկն էլ էր հայտնվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից հատուկ զգուշացրել են, որ այսուհետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանն աջակցելու դեպքում Հայաստանը լրջագույն քաղաքական և տնտեսական խնդիրներ կունենա։ Չի բացառվում, որ ինքն էլ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տիրույթում։

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու գործողություններին զուգահեռ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը ուժեղացնում են իրենց ճնշումը Հայաստանի վրա։ Եթե Ռուսաստանը փորձում է թույլ չտալ Հայաստանի հեռացումը իր ուղեծրից, ապա Միացյալ Նահանգները բոլոր ջանքերը գործադրում են փաշինայանական վարչախմբին դեպի Արևմուտք մղելու և Ռուսաստանից կտրելու համար, իսկ տնտեսական ճնշման լծակները թերևս առաջնային դեր են խաղում այս ամբողջ գործընթացում։

Ի դեպ, ուշագրավ է, որ հենց Մհեր Գրիգորյանին են տվել այդ նախազգուշացումը։ Արևմտյան շրջանակների համար Գրիգորյանը համարվում է Ռուսաստանի մարդ և հենց նրան են նախազգուշացրել, որ կարող է թե՛ անձամբ և թե՛ պաշտոնական մակարդակներով խնդիրների բախվել։

Միլենա Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular