ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկիր-«պռախադնոյ դվոռ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կապանում երեկ հայտնաբերել են երեք օր շարունակ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական բանակի երկրորդ զինծառայողին՝ Հուսեին Ախլիման օղլու Ախունդովին։ Նրան գտել են Աճանան գյուղում։ Սովորական գյուղացիները նկատել են ադրբեջանցուն և բռնել ու հանձնել ոստիկաններին։

Պարզվել է նաև, որ մինչ այդ ադրբեջանցին հասցրել է մեկ սպանություն կատարել Հայաստանի տարածքում։ Երեկ երեկոյան, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, թե իրենց ունեցած տեղեկություններով ադրբեջանցի երկրորդ զինծառայողը ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան և փոշմանել է իր փախուստի համար, նույն այդ ադրբեջանցին գրեթե 40 կմ խորանալով Հայաստանի տարածքում կարողացել էր ավտոմատի 6 կրակոցով սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես պահնորդ աշխատող 56-ամյա մի տղամարդու։

Երեք օր շարունակ Հայաստանի սահմանների պաշտպանությունը տապալած իշխանությունը նաև տապալել էր հասարակական անվտանգությունը, և մի ադրբեջանցի կարողացել էր իրեն անծանոթ տարածքներով գրեթե մի քանի տասնյակ կիլոմետր խորանալ Հայաստանի տարածքի մեջ։

Ի դեպ, մամուլում հայտնված տեղեկություններով, երբ հայ երիտասարդները բռնել, պինդ պատժել և փոխանցել ոստիկաններին, վերջիններս փոխանակ երիտասարդներին դրվատեն, ընդհակառակը, վիրավորել և քննադատել են։ Այս ամենը պարզապես վկայում է, որ ի դեմս փաշինյանական իշխանության և նրա կցորդ իրավապահների գործ ունենք դավաճանական մի բազմության հետ, որի համար ամենակարևոր խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումն է, ուստի և ընդամենը մեկ ադրբեջանցու հետ տեղի ունեցած միջադեպը վկայում է, որ մեր երկիրը վաղուց դարձել է «պռախադնոյ դվոռ», ուր ցանկացած ադրբեջանցի կարողանում է հանգիստ մտնել և մարդ սպանել։

Թե ինչ հոգեբանական և իրավաքաղաքական լուրջ հետևանքներ այս միջադեպը կարող է ունենալ Հայաստանի և մասնավորապես Սյունիքի համար, կարելի է նույնիսկ չքննարկել։

Արամ Սանասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular