ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Politico. ԵՄ-ն ընդունել է, որ Հայաստանի հետ հակամարտությունում հատուկ պատճառով ընտրել է Ադրբեջանի կողմը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ Ադրբեջանի գազն ու նավթը էական նշանակություն ունեն ռուսական հանածո վառելիքը փոխարինելու ԵՄ-ի ջանքերի համար, սակայն վտանգ կա, որ նրանք պատերազմից տուժած Հարավային Կովկասում հզոր խաղացող դառնալու ձգտմամբ կարող են խառնվել այնտեղի հակամարտությանը: Politico հրատարակությունը գրել է, որ կողմերին հանգստացնելու Բրյուսելի ջանքերը հակասություններ են առաջացրել հենց իրենց ներսում, քանի որ երկրների նպատակները բախվում են և խանգարում միմյանց:


Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող Եվրախորհրդարանի զեկույցը վրդովմունք է առաջացրել այդ երկրում։ Եվ Բաքուն քաջ գիտակցելով իր ներկայիս դերը Եվրոպայի համար ակնթարթորեն է գազային շանտաժով արձագանքել դրան։ Այդ ամենը ստվեր է գցում Ադրբեջանի հետ ԵՄ-ի մինչև 2027 թվականը 20 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանավորվածությունների վրա:


Անանուն մնալու պայմանով Politico-ի հետ զրույցում ԵՄ արտաքին ծառայության բարձրաստիճան պաշտոնյան ափսոսանք է հայտնել, որ արևմտյան դիտորդական առաքելությունը, կարծես թե հակամարտության երկու կողմերի հետ հարաբերությունները փչացրել է:


«Բաքվի հետ հարաբերություններում բոլորս այլ սցենարի հույս ունեինք։ Մենք ստիպված ենք Ադրբեջանին փոխանցել բոլոր համապատասխան տեղեկությունները, այդ թվում հետախուզական, պարեկության մասին  տեղեկությունները և այլն, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիր և գազի մատակարարման խափանում»,- խոստովանում է աղբյուրը։


Պաշտոնյան նաև ափսոսանքով հավելել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիմնականում նույն բանն են ասում, որ ԵՄ առաքելությունը Ղարաբաղում հսկողության քողի տակ ռազմական հետախուզական գործողություն է իրականացնում։ Ֆորմալ առումով այս հայտարարությունը ճիշտ չէ, բայց իրականում ԵՄ-ն «գազային» հատուկ պատճառով  ստիպված էր ընտրել Ադրբեջանի կողմը (չնայած Բաքվի քննադատությանը)։
Բրյուսելն ընկել է անելանելի իրավիճակի մեջ, կապված ռուս խաղաղապահների և ռազմական ուժերի, հայ զինյալների և ադրբեջանցի զինվորների միջև բարդ ու խճճված հարաբերությունների հետ: Առաքելությունը, որը խոստումնալից էր թվում, դարձել է բեռ և հանգեցնում է անհարկի իմիջային ծախսերի։


Ցուցադրելով, որ առաքելությունը հաջողված է, ԵՄ-ն դեռևս դիմում է երկու կողմերին հորդորելով նրանց փորձել վերսկսել խաղաղության գործընթացը: Արտաքինից դա խոստումնալից և դիվանագիտական ​​է թվում, բայց երբ լրատվամիջոցները, անանունության պայմանով, զրուցում են դաշինքի ներսում գտնվող քաղաքական գործիչների հետ, ապա ամբողջ պաթոսը ակնթարթորեն վերանում է։


Ի վերջո, եթե այդ ջանքերը ձախողվեն, կարող են ակտիվանալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու արևմտյան երկրների կոչերը, ինչը կարող է խնդիրներ առաջացնել ԵՄ-ի այդ հանրապետությունը որպես ռուսական հանածո վառելիքի այլընտրանք օգտագործելու ջանքերի համար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular