ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ամեն ինչ արել է, որ ադրբեջանցի մարզիկները գան Հայաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում ապրիլի 15-ին մեկնարկելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու են նաև ադրբեջանցի չորս մարզիկներ։ Թշնամի երկրի ներկայացուցիչներին Հայաստան հրավիրելու համար Նիկոլ Փաշինյանն անասելի համառություն և ջանքեր է գործադրել՝ ամեն գնով, անգամ սեփական արժանապտվությունը ոտնատակ տալով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը կտրականապես չի ցանկացել մասնակցել երևանյան մրցաշարին, բայց քննադատություններից խուսափելու համար անվտանգության և կեցության այնպիսի պահանջներ է դրել, որ իրեն հարգող հյուրընկալող կողմը պարզապես կմերժեր։ Փաշինյանը մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար, իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին պարտադրել է գրեթե նախագահավայել կազմակերպել ադրբեջանցիների դիմավորումը, կեցությունն ու անվտանգությունը, միայն թե ստանա նրանց մասնակցության հաստատումը։

ԱԱԾ-ն օր ու գիշեր հսկելու է ադրբեջանցի մարզիկներին, իսկ նրանց լավագույն հյուրանոցներից մեկում են տեղավորելու, տեղափոխումն էլ իրականացնելու են վարչապաետի աշխատակազմի մեքենաներով։ Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքից հետո Բաքուն կրկին փորձել է խուսափել մրցաշարի մասնակցությունից, բայց այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը ներգրավելու է եվրոպական կառույցներին, տարբեր խողովակներով, այդ թվում՝ Ժոզեպ Բորելի միջոցով Իլհամ Ալիևին պնդել, ո մասնակցեն։

Իբր ադրբեջանցիների մասնակցությունը դրական կազդի կարգավորման գործընթացի վրա։ Ի դեպ, ադրբեջանցի մարզիկները բնավ էլ թույլ չեն, պատկերացնել կարելի է, թե Մարզահամերգային համալիրում, ցեղասպանության զոհերի հուշահամալիրից ոչ հեռու, եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանի դրոշ բարձրացվի, ինչ դժգոհության ալիք է բարձրանալու։

Լիլիթ Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular