ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան ծաղրում է «Քաղպայմանագրի» հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունների և Ռուսաստանի հայտարարությունները տրամագծորեն տարբերվում են Տեղ գյուղում հայ-ադրբեջանական ընդհարումից հետո հաստատված հրադադարի վերաբերյալ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե հրադադարը հաստատվել է ոչ թե արտաքին միջամտությամբ, այլ հայկական և ադրբեջանական կողմերի բանակցությունների արդյունքում։ 


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան սակայն հերքել է այս տեղեկությունը, նշել, թե ընդհարումը դադարեցվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի կողմից։ Լրագրողի հարցին ի պատասխան, Զախարովան նշել է, թե՝ «Հիանալի է, երբ կողմերը կարողանում են պայմանավորվել ամենադժվար հարցերի շուրջ, սակայն իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ մեր ջանքերը պետք է մեկնաբանվեն ոչ միայն և ոչ այնքան քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք էլ պատասխանատու են այս ոլորտի համար։ Այդ գնահատականները ես կարող եմ կիսել, չկիսել, այլապես որքան մարդ, այնքան կարծիք»,- ասել է Զախարովան։

Դիտարկմանը, թե հենց իշխանական ուժի ներկայացուցիչն է հայտարարության հեղինակը, Զախարովան հեգնել է. «Չէ՞ որ Հայաստանում ժողովրդավարություն է, այնտեղ ցանկացածը հնարավորություն ունի իր տեսակետը հայտնել»։


Ի դեպ, ուշագրավ են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկ այլ հայտարարություն, թե Ադրբեջանը և Հայաստանն ընդունում են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը, քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Կոնկրետ միջոցառումների ժամկետները կհայտարարվեն, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված լինի։ Երեկ էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր Հայաստանին մեղադրել ոչ կառուցողական մոտեցման մեջ՝ նշելով, թե ուղիղ բանակցությունները դադարեցված են։ Թեպետ Արարատ Միրզոյանը փորձում էր հերքել այս տեղեկությունը, սակայն ոչ այնքան եռանդուն և համոզիչ։

Լարիսա Ալավերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular