ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանը պնդում է՝ Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն սահմանին, այլ նաև արդեն նույնիսկ սահմանամերձ չհամարվող բնակավայրերի համար։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այս արձանագրումն արել է երկ, դեռևս մինչև Տեղ գյուղում տեղի ունեցած ցավալի միջադեպը, երբ հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր է ունեցել՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով։

Մանե Թանդիլյանն անդրադարձել էր ադրբեջանցի 2 զինվորականների կողմից Հայաստանի սահմանն անցնելու դեպքին, նշել, որ դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ «Նույնիսկ, եթե հավատանք մոլորվելու պաշտոնական վարկածին, պարզապես անթույլատրելի է այն փաստը, որ ադրբեջանցին հայտնաբերվել է սահմանից 20 կմ ներթափանցելուց հետո, այն էլ ոչ անվտանգության մարմինների կողմից», - նշում է Թանդիլյանն ու հավելում. «Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ ադրբեջանական արևմտյան սահմանը 30 տարի է փոփոխությունների չի ենթարկվել և անվտանգության մասով խնդիրները պետք է ունենան գրեթե զրոյական ռիսկ»։

Անդրադառնալով գործող վարչախմբին՝ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը նշում է, թե իշխանությունների առաջնահերթությունները շարունակում են հեռու մնալ անվտանգության համակարգի մարտահրավերներից՝ այդպես էլ չամրագրելով խաղաղության հասնելու միակ բանաձևը՝ ուժեղ և կայուն անվտանգության համակարգը։

«Հայաստանն ունի մեկ առաջնային խնդիր՝ անվտանգության և բոլոր քայլերի վերջնակետը պետք է ուղղղված լինի անվտանգության նոր համակարգի ստեղծմանը», - ընդգծել է Մանե Թանդիլյանը։

Նրա այս արձանագրումը հերթական անգամ փաստում է Հայաստանի լրջագույն խնդիրները։

Օրեր առաջ էլ Ռուբեն Վարդանյանն էր իր տելեգրամյան ալիքում նշել, որ ցանկացած խաղաղության պայմանագիր ոչինչ է և կխախտվի յուրաքանչյուր պահի, եթե Հայաստանն ու Արցախը չունենան ամուր բանակ և կռվելու կամք, միայն այդ կերպ հնարավոր կլինի թշնամուն հարկադրել խաղաղության, իսկ քանի դեռ գործող իշխանությունները զբաղված են թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքները կատարելով, նման միջադեպեր լինելու են պարբերաբար և կրկնվող։ 

Սուրեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular