ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք չէր երևում Փաշինյանի ձեռքի մուրճը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը Վանաձորի մարզում էր, այցելեց նաև Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղ, որտեղ էլ 47 ամյա մի կին անձրևանոց է նետեց վարչապետի ուղղությամբ:

Պարզվում է ՀՀ քննչական կոմիտեն այս դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել: Ըստ Քննչական կոմիտեի՝ 47-այմա կինը, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։


Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: 


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։ Այն է՝ Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որը պատժվում է սկսած տուգանքից, մինչև 10 տարի ազատազրկում, եթե իրականցվել է «զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ»: 


Բռնությունը և բռնության կոչն, իսկապես, դատապարտելի արարքներ են և դրանց դեմ հնարավոր է պայքարել միայն այն դեպքում, երբ սկսում ես սեփական անձից և օրենքի առաջ բոլորը հավասար են:

Նախ դիտարկենք այն, որ քաղաքացու արարքը պետք է դիտվեր քաղաքական գնահատականի շրջանակներում: Պետք է գիտակցել, որ նման դեպքեր լինում են նաև շատ ազդեցիկ երկրներում և շատ ազդեցիկ ղեկավարների հետ: Օրինակ՝ Մակրոնին ապտակել են, Թրամփին կոշիկով են հարվածել և այլն, բայց քաղաքացիների ձերբակալելու մասին անգամ լուր չկա:


ՀՀ օրենքն արգելում է բռնությունը և բռնության կոչը և այս դեպքում քրեական վարույթ է իրականացնում:

Սիրելի՛ Քննչական մարմին, երբ Նիկոլ Փաշինյանը բռնության կոչ էր անում՝ շրջափակել ԱԺ շենքը, դատարանների մուտքերն ու ելքերը: Բռության կոչ չէ՞ր արդյոք «եկել է ժողովրդի վրեժի ժամանակը» արտահայտությունը, 2021թ ողջ ընտրական գործընթացի ժամանակ արդյո՞ք չէր երևում Փաշինյանի ձեռքի մուրճը: 


Սրանք երկրում գործող երկակի ստանդարտների ապացույց են: Եվ ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, երբ հարցնում էր՝ Հայաստանում կա՞ դատավոր, որ իմ ասածին կասի չէ: Ո՛չ, պարո՛ն Փաշինյան, չկա և Ձեր ու Ձեր թիմի անպատժելիությունը դրա լուռ վկան է:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular