ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Սարգսյանը թռչում է Փաշինյանի խորտակվող նավից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը հրաժարվել է համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում, փոխարենը այլ եղանակով է պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին։

Ընտրություններին հնարավոր վատ արդյունքը չեզոքացնելու, այլ քաղաքական ուժերի ներգրավմամբ որևէ դրական արդյունք ցույց տալու համար Փաշինյանը դաշինք կազմելու առաջարկներ է արել մի քանի ուժերի, այդ թվում՝ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս կտրուկ մերժել է: Սարգսյանը նեղ շրջապատում կարծիք է հայտնել, թե «Քաղպայմանագիրը» բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:

ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած համեմատաբր լավ արդյունքը՝ մոտ 3,5 տոկոս, նախկին վարչապետ սրտում հույսեր են վառել, թե իր ղեկավարած ուժի վարկանիշն ավելի բարձր է, անգամ կարող է որպես ընդդիմություն խաղալ։ Իրականում, Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի նավը խորտակվում է։

Նույնիսկ ամենածայրահեղ պահերին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը եղել է Փաշինյանի միակ դաշնակիցը, սակայն այսօր ինքն էլ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվելու, գոյատևելու որևէ շանս չունի, ուստի և պարզապես թռչում է խորտակվող նավից։ Թեպետ, նույնիսկ այդ փախուստը որևէ կերպ չի օգնելու Արամ Սարգսյանին։ Նա այնքան է խորացել այս իշխանությանն ամեն անհեթեթ հարցով պաշտպանելու իր մղումներում, որ այլևս քաղաքական գործիչներն ու կուսակցությունները Սարգսյանին լուրջ չեն կարող ընդունել։

Ռուսական դաշտում նախկին վարչապետը վաղուց որևէ աջակից չունի, անգամ ՌԴ-ում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է ձեռ քաշել նրանից, իսկ Արևմուտքն էլ վաղուց որևէ խաղադրույք չի անում «Հանրապետություն» կուսակցության վրա։

Լուսինե Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular