ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն արձագանքել է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ բոլոր հարեւան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։

Այսպես է մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասիր Քանանիի հայտարարությունը։

«Պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքը Ադրբեջանի արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթությունն է»,- ասել է նա։

«Բաքուն շարունակում է ջանքերը մեր երկրի ազգային շահերի և ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ», հավելել է Հաջիզադեն։

Նրա խոսքով, ադրբեջանական կողմը դրական է գնահատում երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցները եւ կարեւոր է համարում խորհրդակցությունների շարունակությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular