Բաքուն արձագանքել է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ բոլոր հարեւան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։
Այսպես է մեկնաբանել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասիր Քանանիի հայտարարությունը։
«Պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքը Ադրբեջանի արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթությունն է»,- ասել է նա։
«Բաքուն շարունակում է ջանքերը մեր երկրի ազգային շահերի և ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ», հավելել է Հաջիզադեն։
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը դրական է գնահատում երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցները եւ կարեւոր է համարում խորհրդակցությունների շարունակությունը։