ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Պենտագոնի ուշադրության կենտրոնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պենտագոնը «Պաշտպան 2023» երկամսյա բազմազգ զորավարժությունների մասնակիցների շարքից հեռացրել է Հայաստանի անունը։ Այդ մասին երեկ մենք հայտնել ենք և նշել, որ գործող իշխանություններն այդպես էլ չեն մեկանաբանել. թե ինչպես էր հնարավոր եղել , որ ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի մասին տեղեկությունը հայտնվի Պենտագոնի կայքում՝ զորավարժությունների մասնակիցների թվում։

Կարծիք էինք հայտնել, որ արտաքին ճնշումների հետևանքով էր Հայաստանի անունը նախ հայտնվել, ապա մեկ այլ արտաքին ճնշման հետևանքով էլ հեռացվել էր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից երեկ որևէ մեկնաբանություն չեն տվել կատարվածի վերաբերյալ, ավելին պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, թե ՊՆ-ն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ՝ «Կոսովոյի ուժեր» և «Միաձուլված սուր» զորավարժություններին։

Այս ֆոնին չափազանց ուշագրավ է օրերս տեղի ունեցած մի այց։ Ապրիլի 5-ից 7-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվել բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը։ Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատան փոխանցմամբ, նա հանդիպել է պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ ՝ քննարկելու հայ –ամերիկյան պաշտպանական համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը, այցելել խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն և Ռազմական ակադեմիա։

Հայաստանի զինված ուժերի նկատմամբ ՆԱՏՕ-ի զինուժի նման ուշադրությունը չափազանց մտահոգիչ և տարատեսակ եզրակացությունների առիթ է տալիս։ Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու խոսակցություններին զուգահեռ, ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ հարաբերությունների սերտացման ճանապարհը ակնհայտորեն վկայում է գործող իշխանությունների հակառուսական տրամադրվածության մասին, առավել ևս Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին տեղի ունեցող իրադարձությունները չափազանց ուշագրավ են և , ըստ էության, փաշինյանական վարչախմբին չի հաջողվում խուսանավել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ի վերջո, երկու կողմն էլ վերջնականապես պարզ հարց են դնելու , թե որտեղ է կողմնորոշվելու Հայաստանը։ Հաշվի առնելով Փաշինյանի և նրա կողմնակիցների տրամադրվածությունները, չի բացառվում, որ Հայաստանը ընտրի Արևմուտքը։

Արտյոմ Ստեփանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular