ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք տղամարդկային է Սիմոնյանի քայլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել, իր իսկ գնահատմամբ ՀՀ բոլոր քաղաքացիներից: Իրականում հասկացել է, որ փողոցում իրեն որպես պաշտոնյա, մեղմ ասած՝ վատ է պահել կամ ստիպել են, որ հասկանա, քանի որ դեպքից հետո արված գրառմամբ չէր փոշմանել, դեռ նույնիսկ ակնարկում էր, որ սրանից հետո էլ այդպես է լինելու: Իսկ այն, որ խոսում է թե տղամարդկային արժանապատվությունից ելնելով է նյարդերը տեղի տվել՝ անհասկանալի է:

Քաղաքացին ասում է, որ թիկնապահները բռնել են իր ձեռքերը և Ալեն Սիմոնյանը թքել է իր վրա: Նկատենք, որ դեպքին այս օրերին մի քանի անգամ անդրադարձավ Ալեն Սիմոնյանը, սակայն մանրամասներից չխոսեց և քաղաքացու ասածը չհերքեց: Արդյո՞ք տղամարդկային է Սիմոնյանի քայլը:

Եթե դա տեղի տված նյարդերի և արժանապատվության բարձր զգացման արդյունք է, ապա առնվազն պետք է շրջվեր և անձանմբ հարվածեր կամ նմանատիպ վիրավորանք հասցներ քաղաքացուն: Իհարկե, Սիմոնյանի արարքի ժառանգական բնույթը հաշվի առնելով, գուցե իր համար արժանապատիվ պատասխանը դա էր: Սա մի կողմ թողնելով, պետք է արձանագրենք, որ ԱԺ նախագահը չի փոշմանել, այլ ուղղակի թիմի ներսում ասել են, որ սա արդեն մի քիչ չափից դուրս էր և ներողության անհրաժեշտություն կա:


Միտքը սկում է հետևյալ շարադրությամբ. «Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել….»:

Պարո՛ն Սիմոնյան, եթե Դուք, իսկապես, հասկանում եք Ձեր արաքի սխալ լինելը, ապա առնվազն սխալ արարքին սխալ սատարելը ևս սխալ է և դրա համար շնորհակալություն հայտնելը հաջորդ սխալն է:


«Նաև սա պատշաճ առիթ է քաղաքական ընդդիմության համար, որ վերջինս վերանայի իր հռետորաբանությունը, անձնական վիրավորանքներ հասցնելու իր մարտավարությունը և վերադառնա քաղաքակիրթ բանավեճի դաշտ»:  Սա ևս ներողության տեքստից է, որտեղ ԱԺ նախագահն ընդդիմության կոչ է անում վերանայել իր քաղաքականությունը՝ հստակ հասկացնելով, որ ինքը դա արել է, ոչ թե հունից դուրս գալով, այլ մտածված, որ էլ ոչ մեկն իրենց թիմին քննադատել անգամ չփոձի:

Էական է նաև այն, որ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում ՀՀ բոլոր քաղաքացիներից, բայց ոչ հենց այն մեկից, որ առանց թիկնազոր ունենալու է համարձակվել, քննադատել պաշտոնյային, ում թիկնազոր ունենալու համար հարկերի տեսքով վճարում է հենց այդ նույն քաղաքացին: Փոշմանող մարդը, անկախ տեքստի բովանդակությունից հենց այդ քաղաքացուց ներողություն պիտի խնդրեր, կամ էլ ընդհանրական է ասել, որ Աշոտ Փաշինյանը ևս ներառված լինի, քանի որ նա հայտարարեց, թե հարձակում է եղել վարչապետի որդու վրա, որն էլ Աշոտ Փաշինյանը հերքեց: Գուցե նաև նրանից էր հարկավոր ներողություն խնդրել՝ իր մասին ստահոդ տեղեկություններ գրելու համար:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular