ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրում» ներքին գզվռտոցները հասել են գագաթնակետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը առիթ և հնարավորություն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար գզրոցներից հանելու հին հաշիվները, փորձելու թուլացնել ԱԺ նախագահի ազդեցությունը թիմում, նաև, հնարավորության դեպքում, ազատվել նրա ներկայությունից։

Առաջին ծիծեռնակը, թերևս անսպասելի, Նիկոլ Փաշինյանի որդու «հերքումն» էր հենց ընտանեկան թերթում։ Թեև իր նկատմամբ բռնությունները հերքելու տեղեկության մեջ Ալեն Սիմոնյանի անունը չէր նշվում, սակայն հայաստանյան իրողություններին նվազագույն չափով տեղյակ յուրաքանչյուրն էլ հասկանում էր՝ թիրախը Ալեն Սիմոնյանն է։ 


Վերջինս օրեր առաջ բավական էմոցիոնալ էր արտահայտվել Կասկադում տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան մի գրառում արել, դիմել ընդդիմադիրներին. «...ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք»։ Չհերքելով ոչ կատարվածը, ոչ դաշնակցական երիտասարդի դեմքին թքելու հանգամանքը՝ Ալեն Սիմոնյանին թվացել էր, թե կարող է առնվազն կուսակցության մակարդակում մարսել։

Իսկ բոլորը գիտեն, որ ցանկացած ՔՊ-ականի համար կարևորը կուսակցության կամ, ավելի ճիշտ, կուսակցապետի կարծիքն է և ցանկությունը։ 


Երեկ արդեն, ըստ երևույթին, վախենալով իր դեմ նյութվող դավերից, Ալեն Սիմոնյանը ներողության մի տեքստ է գրել, ներողություն խնդրել Հայաստանի բոլոր քաղաքացիներից։ «Այո, ժողովրդավարությունը ենթադրում է, որ պաշտոնյան պետք է և կարող է քննադատվել, ինչու ոչ` կարող են նաև սադրանքներ տեղի ունենալ։ Մեր խնդիրն է դրանց չտրվելը։ Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա: Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես եւ մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ»,- գրել է Ազգային ժողովի նախագահը:


Թվում է, թե այսքանը բավարար է գոնե «Քաղաքացիական պայմանագրի» ներսում խնդիրները և դավերը հարթելու, հետագա պաշտոնավարումը շարունակելու համար։ Կուսակցության հիմնադիր անդամ Ալեն Սիմոնյանը, սակայն, սայթաքել է՝ նաև ներողություն խնդրելով։ Իսկ ոհմակում սայթաքումը չեն ներում։ Այս նվաստացումից հետո խորհրդանաի նախագահին հեռացնելը զուտ տեխնիկայի հարց է։ Խնդիրը միայն ոհմակապետի անձնական ցանկությունն է։ 

Լաուրա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular