ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սմարթֆոնների, ցույցերի արգելք, հետո ի՞նչը կարգելվի. Հայաստանում ռազմական հեղաշրջման հոտ է գալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv–ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանը քննարկում է ռազմական օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը։ Սոցցանցերի օգտատերերը դա ընկալել են որպես որոշակի քաղաքական ազդանշան:
Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը  ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ։


Փոփոխությունները ենթադրում են սմարթֆոնների օգտագործման և հանրահավաքներին մասնակցության արգելքի սահմանում։ Այդ սահմանափակումը կտարածվի բացառապես զինվորական ծառայություն իրականացնող անձանց վրա։
«Զինվորական անձնակազմին արգելվում է անձամբ կամ կոլեկտիվ հրապարակային կոչեր կամ հայտարարություններ անել ծառայողական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ»,- հավելել է Սարգսյանը։


Երրորդ նորամուծությունը ենթադրում է, որ զինվորականները, ովքեր չունեն ղեկավարության գրավոր թույլտվություն, իրավունք չունեն հրապարակել իրենց գործունեության մասին տեղեկատվություն և քննարկել այն կողմնակի անձանց հետ։
Բացի այդ, շեմային տարիքը լրացած հայ պայմանագրային զինծառայողները կկարողանան ծառայել ևս 10 տարի։ Պայմանագրային ծառայության կարող են անցնել նաև պաշտոնաթող ավագ սպաները։


Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները նախատեսում են նաև տուգանքի ներդրում: Այն գանձվելու է այն անձանցից, ովքեր իրավունք չունեին համազգեստ կրելու, բայց դեռ կրում են այն։
Սոցցանցերի հայալեզու օգտատերերը կարծում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս կերպ պատրաստվում է հավանական հեղաշրջմանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը, ըստ նրանց, մտավախություն ունի, որ վաղ թե ուշ զինվորականները ոտքի կելնեն իր դեմ, քանի որ հասկանում են, որ Փաշինյանը ներգրավված է անվտանգության իրավիճակի վատթարացման մեջ։


«Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, հիմա էլ հանձնում է Հայաստանը, ինչ որ բան պետք է անել, զինվորականների համբերությունն անսահման չէ»,- օրինակ սոցցանցում գրում է Ա. Ավետիսյան օգտատերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular