ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագիրը» խճճվել է դաշնակցական պատգամավորի հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուրջ երկընտրանքի առջև է. ի՞նչ ընթացք տալ դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի գործին, արդյոք դատախազին հանձնարարել քրեական գործ հարուցելու միջնորդությամբ ներկայանալ ազգային ժողով, թե՝ ոչ։

Գործող իշխանության ներկայացուցիչները մի կողմից բավականին մեծ ցանկություն ունեն գործը տանել քրեական հետապնդման ճանապարհով, պատժել դաշնակցական պատգամավորին, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դեմքին զարկելու համար։

Այդ կերպ իշխանությունը մտածում է ցույց տալ, որ դեռևս ուժեղ են և կարողանում են իրավապահների միջոցով լուծել ցանկացած պատգամավորի հարցը՝ ընդհուպ զրկել նրանց մանդատից։ Մյուս կողմից գործող իշխանությունները հասկանում են, որ հասարակության որոշ խավերի պահանջը՝ ուժով լուծելու գործող իշխանությունների հարցերը, տարածվում են ձնագնդու էֆեկտով։

Մհեր Սահակյանի հարվածը հազարավոր մարդկանց ոգևորության առիթ է դարձել, որը գործող վարչախմբի դեմ պայքարի միակ եղանակը տեսնում են հարցերն ուժով լուծելու մեջ։ Միևնույն ժամանակ գործող իշխանությունները հասկանում են, որ երբ դատախազը ներկայանա Ազգային ժողով կարող է քննարկումն ընթանալ բոլորովին հակառակ ուղղությամբ և պարզվի, որ ճիշտ են հանրության մեջ տարածված այն տեսակետները, թե «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարան է տանում կյանքում որևէ տեղ չկայացած, իրենց տղամարդավարի դրսևորած, ժողովրդական լեզվով ասած՝ «ղզիկ» արարածներին։

Հասկանում են, որ եթե գործը հասնի քննարկումներին, այդ կոմպլեքսը ցցվելու է, ապացուցվելու է, որ նույնիսկ մի կենցաղային կռվի մեջ «Քաղպայմանագիրը» բանի պետք չէ։

Ամբողջ կյանքում սեփական թերարժեքության բարդույթով տառապող «Քաղպայմանագիրի», պատգամավորները, ըստ մեր աղբյուրի, քննարկում է նաև գործը արգելակելու, «Դաշնակցության» հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների հանգելու հարցի շուրջ, և պատգամավորների մի մասը ցանկանում է ծածկադմբոց անել այս աղմուկը՝ հերթական անգամ չխայտառակվելու համար։ 

Սուրեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular