ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչյա Սարգսյանը հասարակության մեջ հիշվեց իր չհիշված քաղաքապետ լինելով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում և շնորհակալություն հայտնում վստահության համար: Այս կերպ Հրաչյա Սարգսյանին վարձահատույց են լինում, որ  քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելով հանդերձ տեղակալ կամ գուցե հենց խորհրդական էր աշխատում  փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մոտ:

Հրաչյա Սարգսյանը հասարակության մեջ հիշվեց իր չհիշված քաղաքապետ լինելով: Նախ նա գործիք դարձավ իշխանության ձեռքին Հայկ Մարությանից ազատվելու համար և օժանդակեց Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին: Հետո էլ նրան պարզ տեքստով ասացին, որ մի քանի ամիս դեռ կարող է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել, բայց միևնույն է իշխանության թեկանծուն Տիգրան Ավինյանն է:

Ինչ խոսք, իր դերը լավ կատարեց և հենց Ավինյանի պահանջով էլ հրաժարականի դիմում գրեց, քանի որ իշխանությունը որոշել էր Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել ամռանը: Տարվա այդ եղանակին հասարակությունը սովորաբար զբաղված է լինում  հանգիստը կազմակերպելով, շատերը նույնիսկ երկրում չեն լինում, իսկ քաղաքական գործընթացներ կարծես չկան: Աշնանը քաղաքական կյանքն ակտիվանում է, ընդդիմությունն էլ սկսելու է հիշեցնել նախկին խոստումները, ելույթների հարթակն ավելի մեծ է լինում թեկուզ միայն այն պատճառով, որ ԱԺ-ն արձակուրդից վերադառանում է: 


Ընդ որում, Ավինյանի համար աշխատած քաղաքապետի համար այլ հարմար, մասնագիտական աշխատանք գտնել չի հաջողվել և որոշել են վարձահատույց լինելու համար դարձնել խորհրդական: Այն անձինք, ովքեր հավատարիմ են վարչապետին և թիմին, անկախ ամեն ինչից, դրա համար պատրաստ են նույնիսկ սեփական արժանապատվությունը դնել զոհասեղանին, ապա անվարձահատույց չեն մնում Նիկոլ Փաշինյանի կողմից: Նրանք սովորաբար զբաղեցնում են վարչապետի կա՛մ օգնականի, կա՛մ խորհրդականի պաշտոնը: Օրինակ՝ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դարձավ խորհրդական, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ օգնական:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular