ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի հետ համատեղ վարկաբեկել Հայաստանի քաղաքացիներին և բանակը. Աննա Հակոբյանի հայտարարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խայտառակ այն հայտարարությունը, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արել է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում դեռևս երկար վերլուծելու առիթ է տալիս։

Մասնակցելով 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձի միջոցառմանը՝ վարչապետի տիկինը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք՝ զինվորական կամավոր, սպա։ Կորցրել ենք Դավիթին և 4 հազար այլ տղաների, քանի որ շատերը չեն գնացել, երբ որ պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը կոչ է արել կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը, կոչին չէին հետևում։

«Երբ ես՝ որպես կին, որոշեցի ջոկատ կազմել ու ցույց տալ, որ կարիք այնքան կա, որ կանայք են մասնակցում ու տղամարդիկ տեսնելով կգնային իրենց գործն անելու, էլի լավ արձագանք չեղավ»,- հայտարարել է Աննա Հակոբյանը։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ դասալիքների ամենամեծ թիվը կենտրոնացված է հենց նրա ամուսնու ղեկավարած իշխանության կազմում։

Թե՛ Փաշինյանը և թե՛ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ընդհանրապես չեն ծառայել, իսկ 44-օրյա պատերազմը օգտագործել են բացառապես սելֆիների համար։ Այն, ինչ հայտարարում է Աննա Հակոբյանը, առաջին հերթին հենց ադրբեջանական նարատիվների ուղիղ տարածում է հայ հանրության մեջ և հայկական բանակի վարքաբեկում։

Ի դեպ, 11 հազար թիվը Աննա Հակոբյանը բոլորովին էլ պատահաբար չի հնչեցրել։ Դեռևս մարտի 18-ին այդ մասին հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ լիովին անհիմն, հայկական բանակին մեղադրելով հենց 11 հազար դասալիք ունենալու մեջ։ Ուստի և գործող իշխանությունները, երբ ընդդիմությանը կամ ընդդիմադիր տրամադրված հանրային խմբերին են մեղադրում ադրբեջանական նարատիվներ առաջ մղելու մեջ, պետք է այժմ մեկ հարցին պատասխանեն, թե ինչո՞ւ է վարչապետի տիկինը անձամբ իր բերանով, այն էլ զոհված զինծառայողին նվիրված միջոցառման ժամանակ առաջ տանում այսպիսի անհեթեթ, վտանգավոր և լկտի սուտ։

Իսկ նման հայտարարություններն առաջին հերթին, հատկապես ստեղծված ծանր պայմաններում, երբ Հայկական բանակը դեռևս ուշքի չի եկել պատերազմում կրած պարտությունից, փաշինյանական իշխանությունն էլ ոչինչ չի անում այդ ուղղությամբ, սպառնալիք է կախված ոչ միայն Արցախի այլ նաև Սյունիքի ու ողջ Հայաստանի Հանրապետության գլխին, շարունակում նման վտանգավոր թեզերով վարքաբեկել Հայաստանի զինված ուժերին։

Ըստ էության, վաղուց կարելի է այլևս պնդել, որ ի դեմս փաշինյանական իշխանության, գործ ունենք շարքային դավաճանների և թուրք-ադրբեջանական շարասյան հետ։

Լիաննա Զոհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular