ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ընտրություններին մեծ անակնկալներ կլինեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեև իշխանությունը որոշել է Երևանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են ոչ թե արտահերթ, այլ սեպտեմբերին, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ մի ամբողջ շարք քաղաքական ուժեր առաջադրելու են իրենց ընտրական ցուցակները ընտրությունների համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՅԴ-ն վերջնականապես որոշել, որ անպայման սեփական ընտրացուցակով է մասնակցելու ընտրություններին, ընդ որում Դաշնակցությունը անունը կդնի քաղաքական ընտրություն՝ հայտարարելով, թե լավ շանս է իշխանափոխությունը իրականացնելու համար։

Մեծ հավանականությամբ ընտրացուցակը կգլխավորի ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Այս պահի դրությամբ հստակ է, որ իր թեկնածությունը կառաջադրի նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով ևս առանձին է մասնակցելու ընտրություններին։ Թերևս «Հայաստան» դաշինքի խորքային պառակտման արդյունքում հնարավոր է, որ այդ դաշինքից ևս մեկ այլ թեկնածու առաջադրվի։ Ինչպես արդեն նշել ենք՝ Անդրանիկ Թևանյանը ցանկանում է առանձին ցուցակով մասնակցել, հայտնի չէ արդյոք նա կմասնակցի հենց «Հայաստան» դաշինքի իր գործընկերների աջակցությամբ, թե որևէ այլ քաղաքական ուժի ընտրացուցակով, սակայն մեծ հավանականությամբ առաջադրվելու է։

Խորհրդարանական ընդդիմությունում այսպիսով առնվազն 3-4 ցուցակ կներկայացնի ընտրությունների համար։ Չի բացառվում, որ նույնիսկ ՀՀԿ-ն սեփական ընտրացուցակով մասնակցի։ Հաշվի առնելով, որ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ հանդես է գալու «Ապրելու երկիր» կուսակցության ձևաչափով, որը բավականին թափ է հավաքել և լուրջ մրցակցություն կարող է ներկայացնել թե՛գործող իշխանություններին և թե՛ ընդդիմությանը, կարելի է ասել, որ ձայները զգալի կբաժանվեն գործող իշխանությունների և ընդդիմության միջև։ Ի դեպ ձեռքերը ծալած չի ստել նաև իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանն էլ սեփական ընդդիմությանն է առաջադրելու՝ տիտղոսային ընդդիմության ձայները փոշիացնելու նպատակով։ Առնվազն երկու-երեք դաշինքներով, կամ կուսակցություններով իշխանամերձ քաղաքական ուժերը մասնակցելու են ընտրություններին։

Միգուցե քարոզարշավի ժամանակ ավելի կոշտ հակաիշխանական կարգախոսներ հնչեցնեն՝ այդ կերպ փորձելով Նիկոլ Փաշինայնին արմատական տրամադրված ընտրազանգվածին թեքել իրենց կողմը։ Ցավոք առայժմ չի նշմարվում մեկ միասնական թեկնածուով իշխանությունը գրոհելու հնարավորությունը։ 

Սարգիս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular