ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության սոցհարցման տխուր արդյունքը. Փաշինյանին ընտրողները վտանգ են տեսնում նրա կողմնակիցներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ գործող վարչախումբը պարբերաբար՝ երկու շաբաթը մեկ սոցհարցումներ է պատվիրում, և ամեն անգամ արդյունքները, մեղմ ասած, հուսահատության են մատնում Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին։

Վերջին սոցհարցումը տարօրինակ մի միտում է արձանագրել, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանին քվե տվողներն առանձնապես հակված չեն ձայն տալ իշխանության այլ ներկայացուցիչների՝ նրանց վտանգ համարելով իրենց տխրահռչակ կուռքի համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագրի» պարագլուխը անգամ վարչական ռեսուրսների լիակատար օգտագործման պարագայում, լավագույն դեպքում Երևանում ունի մինչև 28-30 տոկոս քվե։ Այդ ընտրողները, սակայն, միայն Նիկոլ Փաշինյանինն են։

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի երկրպագուների միայն 62 տոկոսն է պատրաստ քվե տալ Տիգրան Ավինյանին։ Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն անձամբ տանի քարոզարշավը՝ տուն առ տուն, բակ առ բակ մտնելով, գործող իշխանության կողմնակիցների զգալի մասը Ավինյանի ընտրությունը վտանգ է համարում Նիկոլ Փաշինյանի համար։

Ընդ որում, իրավիճակը այդպիսին է գրեթե ողջ երկրում։ Փաշինյանի կողմնակիցները մնացել են նրա իսկ անլուրջ քարոզչության տակ։ «Խեղճ Նիկոլը մեղավոր չէ», «Նիկոլն ի՞նչ անի, կողմնակիցներն են մեղավոր», «Նիկոլի դեմ շարասյուն է գործում» կարգի նարատիվների տարածումը նույն իշխանական քարոզչամեքենայի կողմից ստեղծել է մի իրավիճակ, երբ անգամ Փաշինյանի կողմնակիցներին նախկիններիհ հետ հավասար վտանգավոր են համարում։

Թեպետ որոշված է, որ ընտրությունները կայանալու են սեպտեմբերին, ՔՊ մեր աղբյուրը հայտնեց որ այժմ փորձում են չեզոքացնել իրենց իսկ քարոզչության հետևանքները, Երևանի իրենց ընտրողներին համոզել, որ Տիգրան Ավինյանն այնքան էլ վտանգավոր չէ Նիկոլ Փաշինյանի համար։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular