ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամ Սարգսյանը գտավ «Ելքը», Փաշինյանի հետ կոալիցիա չի ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ քաղաքական տարբեր ուժեր քննարկում են Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը, փորձում թիմեր ձևակերպել, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է ավագանու ընտրություններին մասնակցել ոչ թե «Իմ քայլը» դաշինքով կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով, այլ բոլորովին նոր դաշինք ստեղծել դաշնակիցների հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի դեպ, առաջարկվել է այդ դաշինքը անվանել «Ելք» և այնտեղ ընդգրկել Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը և Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստանը»։

«Ելք» դաշինքը, դեռևս մինչև հեղափոխությունը բավականին տպավորիչ արդյունքներ էր գրանցել Երևանի ավագանու ընտրություներում և Ազգային ժողովում, դարձել նաև, այսպես կոչված, հեղափոխության լոկոմոտիվը։ Թերևս, սակայն, այս մտահաղացմանը իրականանալ այդպես էլ չի հաջողվի։

«Հանրապետություն» կուսակցությունը մտադիր է միայնակ գնալ։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չափազանց տարակուսած են, Արամ Սարգսյանի այս որոշումից, չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է «Հանրապետությունը» ինքնուրույն հավաքել բավարար թվով ձայներ՝ խորհրդարան անցնելու համար։ Չի բացառվում, որ Սարգսյանը, որպես քաղաքապետի թեկնածու ներկայացնի որևէ այլ անհատի, ինչու ոչ, նախկին իշխանությունների հետ կապ ունեցած որևէ անձի, այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիրը» սկսելու է հարվածել նախկին դաշնակցին։

Սարգսյանն, առանց այն էլ իր վերջին շրջանի մի քանի հայտարարությունների պատճառով, հայտնվել է «Քաղպայմանագրի» ուղղակի թիրախի տակ և իշխանական մեդիան ու ռեսուրսները հազիվ են իրենց զսպում նրան չհարվածելու։

Հիշեցնենք՝ «Պահպանողական» կուսակցության նախկին նախագահ Միքայել Հայրապետյանի՝ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի հասցեին ֆեյսբուքյան դիֆերամբներից հետո Արամ Սարգսյանը նույնպես միացել էր այդ «խրախճանքին», հայտարարել, թե Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է և ինքն էլ նրա վերադարձի դեպքում գնալու է օդանավակայան՝ դիմավորելու։

Ռուբեն Հայրապետյանը Հայաստան կարող է վերադառնալ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման դեպքում։ «Քաղպայմանագրում» կարծում են, թե Արամ Սարգսյանը, որը չի խորշել քրեական ուշագրավ ացնյալ ունեցող Ռուբեն Հայրապետյանին հրապարակավ իր ընկեր հայտարարել, ամեն ինչ անում է՝ Փաշինյանի իշխանազրկումը արագացնելու ուղղությամբ։ Ուստի և , իր անզգույշ հայտարարության հետևանքով, Արամ Սարգսյանը առաջիկայում կարող է դառնալ հենց «Քաղպայմանագրի» հարվածի հիմնական ուղղություններից մեկը։ 

Ռոբերտ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular