ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը փափուկ ուժով է փորձում փոխել վերաբերմունքը Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական փորձագիտական շրջանակներն արդեն իսկ արձանագրել են, որ Հայաստանում բավական տհաճ տրանսֆորմացիա է տեղի ունեցել ավանդական ռուսամետությունը նահանջ է կրել, իսկ Ռուսաստանի նկատմամբ վստահությունը նվազել է, անգամ ամենամոլի շերտերի մոտ, իսկ դա վերականգնելու համար հարկավոր են ոչ թե կոշտ միջոցներ, որոնք կարող են հակառակ էֆեկտ ունենալ, այլ փափուկ ուժի գործադրում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Ռուսաստանի նկատմամբ վստահությունը։

Իհարկե, բնավ էլ չի նշանակում, թե Հայաստանում ստեղծված իրավիճակն ու մթնոլորտը կարող են վերաճել անսանձ հակառուսականության, ինչպես տեղի է ունենում հետխորհրդային տարածքի շատ երկրներում, սակայն ռուսական կողմը սկսել է հասկանալ, որ նման կերպ շարունակելու դեպքում չի բացառվում նույնիսկ նման հնարավորությունը։

Նախկինում ռուսների նկատմամբ լոյալ տրամադրվածները դարձել են հակառուսներ, իսկ առավել մոլեռանդ ռուսամոլները կորցնում են իրենց վստահությունը, կամ էլ առնվազն ստիպված են լինում հանրային ճնշման ներքո զերծ մնալ իրենց մտորումները բարձրաձայնելուց, ուստի և պաշտոնական Կրեմլի կողմից հրահանգ է տրված ուժեղացնել փափուկ ուժի կիրառումը Հայաստանում։

Ի դեպ, դա այնքան էլ բնորոշ չէ Ռուսաստանին։ Ռուսական փորձագիտական շրջանակներն ընդգծում են, որ դա իրենց խելքի բանը չէ, սակայն ստիպված են անցնել փափուկ ուժի կիրառմանը, ուստի և լուրջ ֆինանսավորում է հատկացվելու, այդ թվում ռուսական կապիտալով ընկերությունների կողմից, որոնք փորձելու են ֆինանսավորել ինչ-ինչ ծրագրեր։

Առաջին հայացքից այդ ծրագրերը կարող են ծիծաղելի թվալ, քանի որ իրականացվում են ԿԳՄՆՍ կողմից, որը հիշեցնենք սորոսական ղեկավարություն ունի, մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այսկերպ ուզում են փոխել սորոսականների դիմադրությունը, ցույց տալ, թե քանի կոպեկ արժի նրանց գաղափարական հավատարմությունը։ Չափազանց կարևոր է այս ուղղութամբ նաև ռուսական դպրոցներ բացելու նախաձեռնությունը։ Օգտագործելով Հայաստանում ռուս ռելոկանտների մեծաթիվ առկայությունը՝ ռուսական կողմը փորձում է առնվազն 2-3 ռուսական դպրոցներ բացել Հայաստանում, որտեղ նախատեսում են որպես աշակերտներ ընդունել ոչ թե միայն ռուսներին, այլ նաև տեղացի հայ երերխաների։

Ի դեպ, ռուս ռելոկանտների պատրվակը հիմա բավական լավ է աշխատում, հատկապես ակտիվացել է ռուսական մշակութային կյանքը, ստենդ ափեռներ, թատերախմբեր, երաժշտական խմբեր են ժամանում Հայաստան, որոնք ինքնին արդեն փափուկ ուժի լուրջ ռեսուրս են։ Բնականաբար, Ռուսատանից տրված գումարի մի մասը յուրացվում է, ինչպես լինում է սովորաբար դրանց դեպքերում, սակայն գումարի մյուս մասը, որն օգտագործվում է, որոշակիորեն կարող է կանգնեցնել հակառուսական ալիքը, կամ էլ՝ ետ շրջել։

Թերևս նաև հոգեբանական բարիեր կա ռուսների մոտ։ Տասնամյակներով, ինչու չէ հարյուրամյակներով, համարել են, թե առանց Ռուսաստանի հայերը կկորեն, իսկ հիմա պարզվում է, որ իրենց հիմար և անհեթեթ գործողությունների արդյունքում, գրեթե կորցնում են Հայաստանը և եթե վերջնականապես խելքի չգան, ապա կարող են իսկապես լուրջ խնդիրների բախվել։ 

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular