ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուցե 5-րդ շարասյունը տեղեկատվությունն այդ նույն «դիվանագիտական խողովակների» միջոցով է փոխանցել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանն ու Բաքուն արդեն մի քանի անգամ միմյանց առաջարկներ են ուղարկել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ։


Հայաստանի ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։


«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ-ից։


Ոչ վաղ անցյալում էլ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ իր և Ալիևի միջև գործում է օպերատիվ կապ:

Գուցե այդ կապի արդյունքում էլ կողմերն ականապատ տարածքների և գերիների փոխանակման պայմանավորվածություն էին ձեռք բերում: Այդ կապո՞վ որոշվեց և հանձնվեց Արցախի շրջանի Աղավնո, Սուս, Բերձոր բնակավայրերը, այդ կա՞պը դարձավ պատճառ, որ Կավսականում նահանջի հրաման տրվեց, դրա՞ արդյունքում Սյունիքի բնակավայրերին վարչապետն ադրբեջանական անուններ տվեց և այլն:

Հավանաբար այդ կապը գործել է նաև 44-օրյա պատերազմից առաջ, նախկին ԱԱԾ պետերից Արթուր Վանեցյանն ասում էր, որ ինքն այդ եղանակով ծրար է ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին: Այդ կապը  կարող է լինել նաև նրա արդյունքը, որ Ալիևը հայտարարում է թե Փաշինյանը խոստումներ ունի տված և չի կատարում: 


Այն  իշխանությունն է հայտարարում, որ փոխանցում  իրականացվում է  «դիվանագիտական խողովակների» միջոցով, որը հայտարարում էր, թե ժողովրդի թիկունքում որևէ որոշում չի կայացնի:

 Դիվանագիտական խողովակների, օպերատիվ կապի մասին խոսող իշխանությունը նաև հայտարարում է, թե բանակում պատերազմի ժամանակ 5-րդ շարասյուն է գործել՝ նկատի ունենալով դավաճաններին: 


Նկատենք, որ Փաշինյանի հետ աշխատած շատ բարձրաստիճան սպաներ հայտարարեցին, որ եթե այդպիսին եղել է, ապա այդ շարասյան ղեկավարը հենց ինքն է եղել:

Օրերս էլ այդ հարցին  անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նմանատիպ կարծիք հայտնեց՝ նշելով, որ իր կառավարման տարիներին 5-րդ շարասյուն չի գործել: Ասում են, մարդիկ դիմնացինին մեղադրում են այն բանում, ինչին իրենք են ընդունակ: Գուցե 5-րդ շարասյունը տեղեկատվությունն այդ  նույն «դիվանագիտական խողովակների» միջոցով է փոխանցել:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular