ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին կարող է մասնակցել մի քանի խմբերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին կարող է մասնակցել մի քանի խմբերով, ինչը բավականին լուրջ և բացասական հետևանքներ կունենա։

Թերևս, առայժմ միայն իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանն է, որ հստակորեն ազդարարել է իր առաջադրման մասին, ազատվել նաև Հրաչյա Սարգսյանի ներկայությունից, իսկ երեկ էլ արդեն քաղաքապետարանի աշխատակազմի գործակարգավարական խորհրդակցությունը վարում էր հենց Ավինյանը։

Թեև Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարում է Լևոն Հովաննիսյանը, սակայն Ավինյանը հայտարարել է, թե իրենք տեղակալներով աշխատանքի բաժանում են իրականացրել և խորհրդակցությունները վարելու է անձամբ։

Ընդդիմության թեկնածուների հստակ թիվը հայտնի չէ։ Տիտղոսային խորհրդարանական ընդդիմությունը կարող է մի քանի թևով բաժանվել։ Մամուլն արդեն գրել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորը՝ Արդրանիկ Թևանյանը, մտադիր է թեկնածու դառնալ, սակայն այս առաջադրման մեջ մի էական խնդիր կա։ Թևանյանը թեև «Հայաստան» դաշինքի պատգամավոր է, հարցն այն է, թե որ քաղաքական ֆորմատով է նա առաջադրվելու և ինչ թիմով։

«Հայաստան» դաշինքն, իրականում, այլևս գոյություն չունի և ընդամենը ֆորմալ պահպանում է իր անվանումը։ Դաշինքի պատգամավորների մեծամասնութունը ՀՅԴ անդամներ են և կան նաև Ռոբերտ Քոչարյանին նվիրված մի խումբ անհատներ, որոնցից մեկն էլ հենց Անդրանիկ Թևանյանն է։ Տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՅԴ-ն ևս մտադիր է թեկնածու առաջադրել և մեծ հավանականությամբ կառաջադրվի հենց կուսակցության անունից։

«Հայաստան» դաշինքը, հիշեցնենք, կազմավորվել էր ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից։ «Վերածնվող Հայաստանն» այլևս լքել է «Հայաստան» դաշինքը և չի մասնակցում, ուստի չափազանց ուշագրավ կլինի տեսնել, թե որ քաղաքական ուժի միջոցով և ցուցակով է Անդրանիկ Թևանյանը առաջադրվելու։

Այդ դեպքում կստացվի, որ ընդդիմադիր հիմնական դաշինքը ընտրություններին մասնակցում է 2 թեկնածուով։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջադրվելու է նաև Արթուր Վանեցյանը, որը թեև դուրս է եկել «Պատիվ ունեմ» դաշինքից, սակայն նա ևս ասոցացվում է այդ դաշինքի հետ։ ՀՀԿ-ն էլ թեկնածու առաջադրելու դեպքում էլ կստացվի, որ միայն խորհրդարանական ընդդիմությունում 4 թեկնածուով ու ցուցակներով է մասնակցելու ընտրությանը։

Իհարկե, սա չափազանց բացասական զարգացում է, քանի որ այդ պարագայում ընդդիմությունը կփոշիացնի իր իսկ ձայները՝ հնարավորություն տալով Նիկոլ Փաշինյանին առանձին-առանձին հաղթել բոլոր ընդդիմադիր ուժերին։

Նարե Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular