ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք մարզաձևերում մարզիչների ատեստավորում կանցկացվի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցյալ շաբաթ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտարարել էր, որ առաջիկայում մի շարք մարզաձևերում մարզիչների ատեստավորում կանցկացվի։ Ատեստավորումը լինելու է կամավոր։ Արդեն հրապարակվել է, թե՛  թեստի լրացման ուղեցույցը, թե՛   կառուցվածքը, թե՛  այն գրականության ցանկը, որն անհրաժեշտ է ատեստավորմանը մասնակցելու համար։

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը:  Ատեստավորումն անցկացվում է գրավոր։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Մարզչական կազմն անպատասխան հարցեր ունի։ Մարզիչներն ունեն սաներ, ովքեր մասնակցում են տարբեր միջոցառումների և բերում են բազում հաղթանակներ։ Սրանից ելնելով արդեն իսկ երևում է, թե ո՞վ է արդյունավետ աշխատում, և ո՞վ՝ ոչ։  

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այդ կարծիքին չէ։ «Այն արդյունքի համար, որը ցույց են տալիս մարզիչների սաները, նրանք մի քանի հարթակներով պարգևատրվում են։ Ատեստավորումը մարզիչների տեսական գիտելիքների ստուգումն է և նոր հնարավորություն է ավել գումար ստանալու՝ ապացուցելուց հետո, որ իրենք իրազեկ են և տեսականորեն լավ պատրաստված։ Չէ՞ որ բոլոր մարզիչները չեն, որ կարող են աշխարհի չեմպիոն տալ։ Մենք ամեն տարի չենք կարող 40 աշխարհի չեմպիոն ունենալ։ Շատ մարզիչներ կան, որ տեսականորեն պատրաստված են, գրագետ են, սակայն այնպես է ստացվում, որ որոշ սաներ իրենց մոտ չեն կարողանում լուրջ արդյունքներ տալ և չեն դառնում չեմպիոն։ Հիմա իրենք ստանան նույն ցածր աշխատավա՞րձը։ Իրենք հիմա մոտավորապես ստանում են 100-150 000 դրամ աշխատավարձ և ասում են, որ դա քիչ է, ինչի հետ ես համաձայն եմ։ Այս նախագիծը հենց նման մարզիչների համար է, որ իրենք էլ ստանան բարձր աշխատավարձ։ Ատեստավորման արդյունքում հնարավորություն կունենան իրենց աշխատավարձերը բարձրացնել 100 000, 80 000, 50 000 դրամներով»,- Լրատվականի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Ի դեպ, նշենք, որ 2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։ 

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular