ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Փաշինյանի կառավարմամբ է տեղի ունեցել 5-րդ շարասյան ձևավորումը, հավանաբար ինքն էլ ղեկավարել է. ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներն՝ ամփոփ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

« Իմ նախագահության օրոք 5-րդ շարասյուն չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ 5-րդ շարասյուն ենք ունեցել, բա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ 5-րդ շարասյան դեմ։ Իմ կարծիքով՝ նա ինչ-որ տեղ ճիշտ է ասում, միգուցե ի՞նքն է գլխավորում այդ 5-րդ շարասյունը։ Եթե այդքան մանրամասն տեղյակ է, բնական է»,- ասաց երրորդ նախագահը։

Այս մասին երեկ՝ մարտի 24-ին, Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պարտվել է, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն։ 5-րդ շարասյուն ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի դավաճաններին: Երրորդ նախագահի դիտարկմամբ էլ, եթե Փաշինյանի կառավարմամբ է տեղի ունեցել այդ շարասյան ձևավորումը, հավանաբար ինքն էլ ղեկավարել է:  


Ընդ որում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հատարարությունը թե հնարավոր է, որ այդ 5-րդ շարասյունը կառավարվել է արտաքին ուժերի կողմից, Սարգսյանը անլուրջ համարեց. «Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, որոնք իրենց երբեք 5-րդ շարասյուն չեն համարում. դրսից կառավարվող ուրիշ մարդկանց չգիտեմ»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը:


Այս թեման ՀՀ վարչապետը շրջանառում է մի այնպիսի փուլում, երբ գրեթե բոլոր նեղ մասնագետները, այդ թվում հենց ինքը և ԱԳ նախարարությունը խոսում են մոտալուտ նոր էսկալացիայի վտանգի մասին: Երրորդ նախագահն այստեղ երկու տարբերակ ուներ՝ կամ պետք է պատասխաներ, կամ էլ լռեր  այն օրակարգ չբերելու համար: Գուցե ինքն իսկապես լռեր օրակարգից հարցը դուրս թողնելու և բանակը ևս մեկ անգամ կռվածաղիկ չդարձնելու համար՝ թե ո՞վ և ի՞նչ է արել, այդ բանակի համար, բայց դա իշխանության քարոզչամեքենայի կողմից դիտվելու էր լռությունը համաձայնության նշան է թեզի շրջանակներում: Վաղ առավոտից էլ ՔՊ-ական մի խումբ պաշտոն ստացած անձինք սկսելու են պատասխանել կամ հակադարձել Սարգսյանին և ինչպես իշխանությունն էր ցանկանում, թեման մնալու է շրջանառվողներից:

Ընդ որում, հավանաբար, երբ Նիկոլ Փաշինյանին որոշ ժամանակ անց հարց ուղղվի, թե քանի հոգու անուն կարող է տալ, որ այդ շարասյան անդամ են եղել, լռելու է և պատասխանի այն, ինչ ինքն է ցանկանում, բայց անուններ չի թվարկելու: Սա բանակը  բարոյալքելուն է ուղղված:

Սպան, զինվորը, երբ իմանա, որ երկրի ղեկավարությունը յուրաքանչյուրի մեջ դավաճան է տեսնում, ապա ինքն էլ է ծառայակցի մեջ դավաճան փնտրելու, իսկ չվստահելով թիկունք թիկունքի չեն կարող կռվել:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular