ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է անում Արևմուտքը Հայաստանում, որ չի կարողանում Ռուսաստանը. Կրեմլը պատասխաններ է փնտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի՞նչ է անում Արևմուտքը Հայաստանում, որ չի կարողանում Ռուսաստանը։

Այս հարցի պատասխանը ստանալու համար Կրեմլը անկախ փորձագետների բավական մեծ խումբ է գործուղել Հայաստան՝ տեղի իրողությունների օբյեկտիվ պատկեր ստանալու, այն անմիջապես ՌԴ նախագահի աշխատակազմ ներկայացնելու համար։ Արդեն հայտնել ենք, թե Ռուսաստանի նախագահականը չի վստահում պաշտոնական ներկայացուցչություններին՝ դեսպանատանը, առանձին կառույցների, նաև հատուկ ծառայությունների ռեիզդենտներին։

Համարում է, որ նրանք ձախողել են հայկական ուղղությունը, միտումնավոր կամ չգիտակցված սխալ տեղեկություններ փոխանցել Մոսկվա, ինչի հետևանքով էլ Հայաստանում ՌԴ ազդեցությունն ու հանրային աջակցությունը լուրջ անկում է գրանցել։ Իրական պատկեր ստանալու համար Երևան է ժամանել ներկայացուցչական խումբ, որը վերլուծական պատկեր պատրաստելու համար հանդիպումներ է ունենում փորձագիտական հիմնական խմբերի հետ։ Առանց ավելորդ հանրայնացման այդ խումբը պարիտետը պահելու համար հանդիպում է անգամ իշխանամետ փորաձեգտների հետ։

Օրերս նման մի հանդիպում էլ կայացել է «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի հետ։ Հանդիպումներ են կայանալու ընդդիմադիր կամ չեզոք փորձագետների հետ, փորձելու են պարզել արևմտամետների մոտեցումները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ռուսաստանցի փորձագետների խումբն առաջին հերթին փորձում է հասկանալ, թե որն է Ռուսաստանի սխալը, որ կորցնում են հանրային աջակցությունը, ի՞նչ առավելություն ունեն արևմտյան կառույցները, ինչո՞վ են ավելի լավ աշխատում, քան ռուսները։

Մասնավորապես առանձին քննարկվում է դեսպանատան աշխատանքի արդյունավետությունը։ Կրեմլյան վարչակազմում կարծում են, թե դեսպան Կոպիռկինը շատ վատ է աշխատել, իսկ նրա տված տեղեկությունները ոչ օբյեկտիվ են, լուրջ կասկածներ կան, որ որոշակի շահարգրռգվածություններ ունի սխալ պատկեր ներկայացնելու։

Մասնավորապես, խիստ զարմանալի է թվացել ռուսական կողմի համար, որ Հայաստանում տիրապետելով տնտեսական զգալի ռեսուրսների, ԶԼՄ-ների, հանրային մուլտիպլեքսում ազատ հեռարձակվող հեռուստաընկերությունների, ազդեցության աճի փոխարեն նվազում են գրանցում։

Ուստիև, հանդիպումներից հետո կարող է արմատապես փոխվել Հայաստանի հետ տարվող աշխատանքի որակը, նաև շոշափելի կադրային փոփոխություններ լինեն։

Լուսինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular