ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանն ուզում է ազատվել Փաշինյանի բեռից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում գործող իշխանությունները կարող են մասնակցել ոչ «Քաղաքացիական պայմանագրի» անունով։ Իշխանության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, ամեն ինչ անում է, որպեսզի դաշինք լինի քաղաքական դաշնակից որևէ կուսակցություններից մեկի հետ, այդ կերպ ընտրողին փորձելով համոզել, թե «Քաղաքացիական պայմանագիրը» կամ«Իմ քայլը» դաշինքը չեն մասնակցում ընտրություններին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանը միշտ էլ այն անձանցից է եղել, որոնք ազատ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ շփումներում, որտեղ ինչ ուզեցել արտահայտվել են, անգամ Նիկոլ Փաշինյանն է «քարտ բլանշ» տվել Տիգրան Ավինյանին։

Սա տարակուսելի է եղել մշտապես սեփական կողմնակիցների համար, որոնցից շատերը պատժվել են Փաշինյանի հետ տնավարի վարվելու դեպքում։ Նույնիսկ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գրեթե 100%-անոց ռեյտինգ ուներ հանրության շրջանում, Տիգրան Ավինյանը միակն էր, ով կարող էր իրեն թույլ տար ծաղրել Նիկոլ Փաշինյանին, կամ քամահրանքով վերաբերվել նրա հանձնարարաությունների նկատմամբ։

Իսկ հիմա Երևանի քաղքապետի ընտրություններից առաջ Ավինյանը չի էլ թաքցնում իր դժգոհությունը «Քաղաքացիական պայմանագրից», իր մերձավոր շրջապատում, որը բավականին լուրջ ընդլայնվել է նրա կապերի շնորհիվ, Ավինյանը հայտարարել է, թե իր ամենամեծ մտավախությունը ոչ թե վարչական լծակների օգտագործման հնարավորությունների սակավությունն է, կամ կրիմինալի հետ գործարքի գնալը, այլ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» հետ իրեն կապելը, իսկ այդ հանգամանքը կարող է լուրջ հարված հասցնել Տիգրան Ավինյանի ընտրվելու հեռանկարին։

Եվ այժմ Ավինյանն ու իր թիմը մտածում են ինչպես չեզոքացնել Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» վատ ռեյտինգը Երևանում, առավել ևս, որ Երևանը ամենաընդդիմադիրն է բոլոր բնակավայրերից և «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես ցույց են տալիս վերջին հարցումները, բավականին ցածր վարկանիշ ունի։

Մեր աղբյուրի փախանցմամբ՝ հնարավոր է, որ նոր դաշինք ստեղծվի հենց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, և գործող իշխանությունները ընտրություններին մասնակցեն բոլորովին թարմ անունով։

Նորայր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular