ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիտարկումներ Բլինքեն-Փաշինյան և Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 2 օր անց նաև Ալիևի հետ: Տարօրինակ է, բայց Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում էր ասել, որ հայ-ադրբեջանական խնդիրը ռազմական լուծում չունի:

Բանն այնն է, որ ՀՀ վարչապետը միայն խոսում է խաղաղության օրակարգի մասին և երբեք ռազմական լուծման մասին չի ակնարկել: Ալիևը հրապարակային ցանկացած ելույթի ժամանակ ակնարկում է, որ եթե իրենց պահանջները չկատարվի հայկական կողմից, ապա նոր էսկալացիա է սկսելու: Հեռախոսազրույցից հետո էլ դրա մասին բացահայտ խոսեց՝ ակնարկելով, որ Փաշինյանը խոստումներ ունի տված և չի կատարում:

Բլինքենի ռազմական լուծում չունենալու մասին կոչը ևս կարելի է դիտարկել այս տեսանկյունից: Ոչ դիվանագիտական լեքսիկոնով Փաշինյանին ասում էին, որ տված խոստումները կատարի, այլապես իրենք ագրեսոր Ադրբեջանին զսպել չեն կարող: Պատերազմը տարածաշրջանում ուժեղացնելու է Ռուսաստանի դերը, ինչը, բնականաբար, Արևմուտքին հարմար չէ:

 Նկատենք, որ նախորդ շաբաթ էլ ՌԴ խոսնակը հայտարարեց, որ ԼՂ հարցի լուծումը թողնում են Հայաստանի իշխանությունների խղճին: Իսկ այսօր Բլինքեն-Փաշինյան և Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցներից հետո Զախարովան, պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավվածության մասին հարցին, նշել է. «Մենք տեսնում ենք, որ իրական իրավիճակը լիովին հակառակն է, ի հեճուկս Արևմուտքի հայտարարությունների»:

Այսինքն՝ դիվանագիտական բառապաշարից դուրս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Արևմուտքին մեղադրում է իրավիճակը լարված պահելու և նոր էսկալացիա հրահրելու մեջ: Այսինքն՝ Բլինքնենն ասում է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, բայց իրականում հրահրում է նոր ռազմական բախում: Այս իրավիճակում Փաշինյանին շտապեցնում է խոստումները կատարելու հարցում, այլապես սպառնում է Ալիևի կողմից ռազմական ճանապարհով դրան հասնելուն, ինչի վերաբերյալ էլ, ըստ Զախարովայի՝  Ռուսաստանը մտահոգություններ ունի:

«Մենք իսկապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ»,- ասել է նա։ «Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա»,- ասել է Զախարովան։


Այստեղ պետք է դիտարկել նաև ՀՀ վարչապետի շահագրգռվածությունը, որ ռազմական գործողություն սկսի: Այսպես, խոսք տվածները նա կկարողանա արդարացնել նրանով, որ պատերազմ եղավ, պարտվեցինք և կշարունակի մնալ իշխանության:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular