ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակությունը դասեր չի քաղում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում բողոքի ակցիա էր:

Պատճառն այն է, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։

Նա հավելել է, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։ Մարտի 24-ին նորից վերաստուգում է նախատեսվում և աշխատակիցները բողոքի ակցիայի միջոցով պահանջում են բացել կենտրոնը և թույլ տալ իրենց աշխատել:


«Սենց չի լինի, երկու կետի որոշման պատճառով 5 հազար հոգի մնացել է օդի մեջ: Թող գան բոլոր տաղավարները բացեն ստուգեն: Ես հատուկ խնդրելու եմ, որ մենք 10 հոգով տեսչական մարմնի աշխատակիցների հետ շրջենք, որ իրենք իրենցից դուրս կետ չդնեն: Չի կարելի 2 կետի համար 5 հազար հոգու սոված թողնել: Թող գան ստուգեն, չեն գալիս»,-ասաց աշխատակիցներից մեկը:


Սա հերթական դեպքն է, երբ հասարակությունը դասեր չի քաղում, դեռ մի քանի ամիս է անցել է «Սուրմալու»-ի ողբերգական դեպքից, որը 16 մարդու կյանք խլեց: Պատճառը կրկին հրդեհային անվտանգության կանոնների չպահպանումն էր: Ողբերգական պայթյունը տեղի ունեցավ հենց այն նույն աշխատակիցների աչքի առաջ, որոնք այսօր առաջարկում են մի քանի կանոն անտեսելու գնով բացել առևտրի կենտրոնը և շարունակել խաղալ իրենց և հաճախորդների կյանքի հետ: Բոլորն էլ գիտակցում են մյուսի ֆինանսական խնդիրը, հասկանալի է, որ վարկեր ևս ունեն, բայց դրանից և որևէ մեկը չի կարելի գերադասել մարդկային կյանքին:


Խոսվում է նաև այն պատճառների մասին, որ քաղաքական նպատակներով ցանկանում են առևտրի կենտրոնն ընդհանրապես փակել: Սա հավանական տարբերակ է: Մամուլը գրում էր նաև, որ պայթունը ևս այդ նպատակով միտումնավոր էր կազմակերպվել, սակայն այդ վարկածն իրավապահները նույնիսկ չեն դիտարկել: Հիմա եթե աշխատակիցները բողոքի ակցիայի փոխարեն վերացնեն այդ տեխնիկական խնդիրներն, ապա ի՞նչ պատճառաբանությամբ է հնարավոր փակ պահել տոնավաճառը:

Իրենց ասած վարկածն իրական կլինի, եթե դրանից հետո նոր պատճառ գտնեն «Սուրմալու» առևտրի կետրոնը փակելու համար: Այդ նույն աշխատակիցները ժամանակին հայտարարում էին, որ եթե չէր կարելի, ապա թող իրենց արգելեին աշխատել, իսկ հասարակությունն էլ մեղադրում էր պատկան մարմիններին իրենց աշխատանքում թերանալու համար:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular