ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռելոկանտները Հայաստանում կյանքի մասին. «Հիմնականում ռուսներն աշխատում են ՏՏ և սպասարկման ոլորտներում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ անցած տարի Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել մոտ 110 հազար մարդ։ Այս տվյալներով կիսվել է երկրի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով, 2022 թվականին ռուսներն այնտեղ գրանցել են 2,5 հազար իրավաբանական անձ և 4 հազար անհատ ձեռնարկատեր։ Նախարարը դրամական միջոցների լրացուցիչ ներհոսքը բանկային համակարգ գնահատել է 3 մլրդ դալլար։ Դա հնարավորություն է տվել ապահովել ՀՆԱ-ի ընդհանուր աճի մոտ մեկ քառորդը, նշել է Քերոբյանը։


«kommersant.ru»-ն  զրուցել է անցյալ տարի Հայաստան տեղափոխված ռուսների հետ.
«Եթե խոսենք աշխատանքի մասին, նրանք բարմեններ են, մատուցողներ և այլն, քանի որ Հայաստանում բոլորը սահուն ռուսերեն են խոսում, ոչ ոք երբեք չի ասի. «Ինձ հետ միայն հայերեն խոսիր, ինչո՞ւ ես եկել այստեղ»։


«Առայժմ ես ոչ մի տեղ չեմ կարողացել աշխատանք գտնել, ես ուզում էի աշխատել աութսորսինգ ընկերությունում: Բնակարան գտնելն էլ է դժվար՝ թանկացել է։ Ես այստեղ ռուսների եմ տեսել, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում, սուրճ են պատրաստում, օրինակ։ Ինչ-որ մեկը խանութ է բացել, ինչ-որ մեկն աշխատում է ՏՏ ոլորտում, հեռակա Yandex-ում կամ Tinkoff-ում։ Զանգել են աշխատանքի մասին՝ պետք է սոց քարտ պատրաստեմ։ Բնակարաններ դեռ կան, բայց դրանք այնպիսի են, ուր տրանսպորտ չի գնում»։


«Ռուսների մեծ մասն աշխատում է ՏՏ ոլորտում և ծառայություններում: Անձամբ ես աշխատում եմ որպես անհատ ձեռնարկատեր անշարժ գույքի ոլորտում: ԱՁ բացելն այստեղ մեկ օրվա հարց է՝ ոչ մի խնդիր: Ռուսաստանում ես անշարժ գույքի գործակալություն ունեի, այստեղ էլ եմ նույնն անում։ Եվ այսպես, ինչ որ մեկն աշխատում է դաջվածքի սրահում, վարսավիրանոցում, ինչ-որ մեկը զբաղվում է կենցաղային տեխնիկայի վերանորոգմամբ։ Ամեն մեկն այն, ինչ կարող է մտածել ու անել»:
2022 թվականի աշնանը Ռոսստատը հայտնել է, որ առաջին կիսամյակում Ռուսաստանը լքել է 419 հազար մարդ։ Ամենից հաճախ նրանք գնացել են ԱՊՀ երկրներ։ 2021 թվականին, ծառայության տվյալներով, Ռուսաստանի Դաշնությունը լքել է մոտ 200 հազար քաղաքացի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular