ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ուժերի «ֆալս-ստարտը» կարող է հետևանքներ ունենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական ուժերը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո արդեն աստիճանաբար հայտարարում են հայտեր ներկայացնելու իրենց մտադրությունների մասին, թերևս կարելի է դա դասել «ֆալս-ստարտի» շարքին։

Մեր տեղեկություններով՝ փաշինյանական իշխանությունը բնավ էլ մտադիր չէ սեպտեմբերից շուտ անցկացնել Երևանի ավագանու ընտրությունները։ Իշխանությունը պարզապես ազատվեց Հրաչյա Սարգսյանի ներկայությունից՝ տեղեկություններ ունենալով, որ վերջինս մի շարք դեպքերում տարբեր սեպարատ բանակցություններ ու պայմանավորվածություններ է ունեցել այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ չկարողանալով համակերպվել իրեն՝ քաղաքապետի պաշտոնում չառաջադրվելու վերաբերյալ։

Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հրաչյա Սարգսյանը դեռևս շաբաթներ առաջ մի հարցման արդյունքներ է տարել Նիկոլ Փաշինյանի մոտ, փորձել նրան համոզել, թե իր վարկանիշն ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանի վարկանիշը և առաջարկել է իրեն թողնել Երևանի քաղաքապետի պաշտոնում։

Ընդսմին, իշխանությունները հրաշալի իմանալով, թե ինչ մեթոդներով ու եղանակներով է ստացել այդ «բարձր» վարկանիշը, նրան ուղարկել են իր աշխատավայր՝ ոչինչ չստանալով, սակայն արդեն անցած շաբաթ պարզ ակնարկել են, որ ցանկանում են ազատվել նրա ներկայությունից, իսկ Սարգսյանը կշարունակի մնալ իշխող թիմի կազմում և օգտվել իշխանության բարիքներից, միայն մի պայմանով, որ ձայնը կտրի և համաձայնվի գնալ աշխատել Կենտրոնական բանկի խորհրդում։

Մյուս կողմից Տիգրան Ավինյանը ևս չունի բավարար վարկանիշ հենց հիմա ընտրություններն անցկացնելու համար, թեև իշխանության անցկացրած հարցման արդյունքներով Ավինյանի վարկանիշն ավելին է, քան ընդդիմադիր կուսակցություներն առանձին վերցրած, սակայն ընդդիմությունը նույնիսկ մանր խմբերով ընտրություններին մասնակցելու դեպքում լուրջ ռեսուրս ունի՝ գերազանցելու Ավինյանին, և այդ դեպքում՝ քաղաքապետ դառնալու Տիգրան Ավինյանի ծրագրերը կարող են լիովին հօդս ցնդել, ուստի և պատրաստվում են ընտրություններն անց կացնել սեպտեմբերին՝ հույս ունենալով, թե մինչ այդ Տիգրան Ավինյանի ակտիվությունը հնարավորություն կտա փոքր-ինչ բարձրացնել իշխող ուժի վարկանիշը։

Նոնա Սիրադեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular