ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես հասարակություն, պետք է ստիպենք պետությանը հասկանալ, որ ինքը մեր պետությունն է. ռազմական փորձագետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 21-ին տեղի ունեցավ  Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը։

Հավաքի ընթացքում «Ոգեզէն» համակարգի ներքո գործող անհատներն ու կազմակերպությունները ներկայացրին սեպտեմբերյան մարտերից ի վեր կատարված աշխատանքը, խոսեցին ձեռքբերումների մասին և քննարկեցին ապագա անելիքները:

Ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ պետք է ողջ հասարակությունը ներգրավված լինի երկրի պաշտպանության գործում և «Ոգեզէնը» հենց դրանով է զբաղված: «Միայն 80 հազարանոց հայկական բանակը չի կարողանա թշնամու հարձակումները կանխել, իսկ եթե պետությունն ունի օրինակ 200 հազարանոց պահեստազոր, որը գիտի թե ճգնաժամի ժամանակ ինչ կարող է անել, պատրաստված է, ապա Հայաստանը շանսեր ունի մարտահրավերները չեզոքացնելու»,- նշեց ռազմական փորձագետը:

Հարցին, թե այդ պայմանական ասած 80 հազարանոց բանակը որքանո՞վ է ավելացել «Ոգեզէն»-ի շնորհիվ: Արզումանյանը պատասխանեց, որ դրական արդյունքներ ունեն. «Ինձ համար տպավորիչ է, որ «Ազատազէնի» հրաձգարան, մոտ 50 հազար մարդ է այցելել և նրանցին շատերը հենց այնտեղ են զգացել, թե ոնց է կրակում զենքը: 2020թ-ին մեր հասարակությունն լրիվ այլ իրողության մեջ էր ապրում: Մեկ տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել»:

Ըստ Արզումանյանի՝ պետության ներգրավածությունն այս աշխատանքներում պետք է ավելի մեծ լինի: «Մնացած պետությունները, որ նման համակարգ են կառուցել, այնտեղ հիմնական կազմակերպիչը պետությունն է, իսկ մեզ մոտ պարադոսքսալ է՝ այդ աշխատանքները սկսել է հասարակությունը: Պետությունը կամաց-կամաց սկսում է միանալ այդ աշխատանքներին»,- նկատեց փորձագետը՝ դժվարանալով վերհիշել պետության կողմից  արված գործնական քայլերը:

Նկատեց, որ հատկապես ՊՆ-ի հետ համագործակցություն չի ստացվել, խոստանում էր միանալ, սակայն չէր միանում: Պետությունն այստեղ իներցիոն դեր ունի: Դիտարկմանը, որ գուցե առաջարկները այնպես չեն ներկայացվում, որ կարողանան մաս կազմել պետության ռազմավարական ծրագրերին, բանակաշինությանը, բարեփոխումներին՝ եռամսյա հավաքներ, մոդուլային կայաններ, նոր սննդակարգ, ռազմական դրության մասին օրենքի փոփոխություն և այլն, Արզումանյանը նշեց. «Դիմել ենք բոլորին՝ Ազգային ժողով, Պաշտպանության նախարարություն, Անվտանգության խորհուրդ, Արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն պատասխանը շատ իներցիոն էր: Որպես հասարակություն, պետք է ստիպենք պետությանը հասկանալ, որ ինքը մեր պետությունն է: Պետք է մոտեցումներ փոխել, հետսովետական իրավիճակ է, երբ պետությունը հասարակությունից կտրված է: Հասարակությունը պետության դուռը թակում է և ասում է եկել ենք համագործակցենք: Պետությունն ուղղակի հայտարարել է, որ սկսում են փոփոխությունները, բայց թե դրանք ինչպիսին են, դեռ պարզ չէ»: Նկատեց, որ «Ոգեզէն» կոնցեպտը դեր ունի եռամսյա հավաքների և Ռազմական դրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու  նախաձեռնություններում և հույս հայտնեց, որ պետությունն ինչ-որ կերպ սկսել է, ինչ-որ բաներ անել:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular