ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք ամիս անց «Քաղպայմանագիրը» ՄԻՊ թեկնածու է առաջադրել. Չեղածի հաշիվ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեք ամիս տվայտվելուց և տառապելուց հետո՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես երեկ որոշում է կայացրել մարդու իրավունքների պաշտպանի սեփական թեկնածու ներկայացնել, թերևս սա այն դեպքն է, երբ ավելի լավ է ընդհանրապես որևէ մեկին չներկայացնեին։

Ի վերջո, պարզելով, որ իրեն հարգող և մասնագիտական ընդունակություններ ունեցող որևէ իրավաբան չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի մոտ օմբուդսմեն աշխատել, «Քաղաքացիական պայմանագիրը» այդ պաշտոնի համար առաջարկել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Մանասյանը, նշենք, գլխավոր դատախազի տեղակալ էր նշանակվել միայն մեկ պատճառով, որ գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է, իսկ Վարդապետյանն էլ չի կարողանում աշախատել այլ պրոֆեսիոնալների հետ և սեփական ընկերուհիներին է տեղավորում դատախազությունում։

Պարզվեց՝ մեկ այլ ընկերուհու էլ գործուղում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս նշանակման դեպքում ՄԻՊ գրասենյակն այլևս չի կարող անաչառ լինել դատախազության որևէ ապօրինությունը քննելիս։ Հիշեցնենք՝ նախկինում նշել էինք, որ օմբուդսմենի թեկնածության համար Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ պահանջ ունի թեկնածուից. ամեն գնով ենթարկվել իրեն։

Փաշինյանի «իրավունքների պաշտպանը» չպետք է լինի բարձր պրոֆեսիոնալ և մասնագիտական հանրույթում հեղինակություն վայելող անձ, փոխարենը պետք է կատարի իշխանության քմահաճույքները և ամեն գնով ապահովի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, տարատեսակ զեկույցներում էլ սվաղի բոլոր անհարթ կետերը։

Ըստ երևույթին, «Քաղաքացիական պայմանագիրը», ի դեմս Մանասյանի, կարողացել է գտնել այդպիսի մի թեկնածու։ Ընդդիմությունն առայժմ որևէ մեկին չի առաջադրել օմբուդսմենի պաշտոնի համար, թեև տեղեկություններ են շրջանառվում, որ դա կարող է լինել ՍԴ աշխատակազմի ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Վերջինիս էքսցենտրիկ վարքն ու տարբեր իրավիճակներում անհեթեթ դրության մեջ հայտնվելու հանգամանքն էլ վկայում են, որ առաջադրվելու դեպքում նա էլ վարկաբեկելու է իրեն առաջադրող քաղաքական ուժերին։

Ամեն դեպքում փաստենք, որ փաշինյանական իշխանության օրոք բավական արդյունավետ աշխատած Արման Թաթոյանից հետո, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը դառնում է զուտ ձևականություն և այլևս որևէ լուրջ լծակ ու ազդեցություն չի ունենալու։

Մարտին Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular