ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ է. ինչո՞ւ ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույց ունենալուց առաջ չի խոսել նաև Ալիևի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ խաղաղությանը նվիրված լինելու համար և խրախուսել կոնկրետ դեպի առաջ քայլերը՝ չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ, ընդգծել, որ ռազմական լուծում չկա:


Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:


Իհարկե հայտարարությունները որոշակի իմաստով իրարից տարբերվում են՝ հումանիտար ճգնաժամը և հարցերի լուծման խաղաղության այլընրանք չունենալն էականորեն տարբեր են: Բլինքենն ասում է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, տարօրինակ է, որ դրա համար հարթակ տրամադրելու առաջարկությունն արվում է մի երկրի, որն ամեն օր հայտարարում է թե պատրաստ է ստորգրել և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ-ի կողմից ներկայացված առաջարկների տակ, միայն թե դրան չի համաձայնում Ադրբեջանի նախագահը: 


Տարօրինակ է, որ ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույց ունենալուց առաջ կամ հետո չի խոսել նաև Ալիևի հետ, չի ասել, որ պատրաստ են հարթակ տրամադրել, չի բացատրել, որ Լաչինի միջանցքը փակ պահելով խաղաղության օրակարգին հակասում են և այլն: Գուցե, Ալիևը սրա մասին գիտի և այդ ամենն իրեն ասելու համար հեռախոսազրույց ունենալու կարիք չկա, իսկ ՀՀ վարչապետի փոփոխական լինելը հաշվի առնելով, հավանաբար ուզում էր հասկանալ, թե աշխարահքաղաքական բևեռի նոր ուղղվածություն վերցնելու մտադրություն կա: Հեռախոսազրույցը կարող էր հաղորդագրություն լինել նաև Ռուսաստանին, որ Պրահայի, ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպումներն են որոշիչ լինելու:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular