ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանը ուժի ցուցադրություն է անում քաղաքապետարանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակի փոխանցմամբ, նրանք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակներում։ Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմ Մեջլումյանն օրեր առաջ էր աշխատանքից ազատման դիմում գրել։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շտապել է հայտարարել, թե Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:

Մեղավո՞ր են Հրաչյա Սարգսյանի մտերիմները, թե՞ ոչ, առայժմ չենք քննարկում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։ Խնդիրը, հատկապես Հրաչյա Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Երբ օրեր առաջ ձերբակալեցին փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, սլաքներն էլ տարան Տիգրան Ավինյանի մեկ այլ հովանավորյալի՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ուղղությամբ, դա լրջորեն թուլացրեց Տիգան Ավինյանի դիրքերը։

Անգամ իր թիմակիցները սկսեցին կարծել, թե Ավինյանն այնքան է թուլացել, որ նրա շրջապատի զտում է իրականացվում իշխանության վերին օղակների որոշմամբ։ Կասկածներ առաջացան՝ արդյո՞ք նա է լինելու Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Շատերը, այդ թվում իշխանության մեջ, սլաքներն ուղղեցին դեպի Ավինյան՝ արդարացիորեն նշելով, որ առանց գլխավոր պատասխանատուի՝ պարետի անհնար էր կոռուպցիոն նման սխեմա իրագործել։ Բանն այն է, որ նման ակնարկներ արվում էին անգամ իշխանական մամուլի կողմից, այդ թվում՝ օլիգարխների կողմից ֆինանսավորվող մամուլում։

Ուստի Տիգրան Ավինյանը պետք է նախ ցույց աներ, որ հենց ինքն է իշխանության միակ և անկրկնելի թեկնածուն, նաև ուժի ցուցադրություն աներ։ Ըստ որոշ աղբյուրների, նա ուղիղ է խոսել Նիկոլ Փաշինյանին, կոչ արել բաց և թափանցիկ խոսել, այլ ոչ տակից, մանկլավիկների միջոցով խփել իրեն։ Այժմ էլ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ էլ որոշվեց զոհաբերել Հրաչյա Սարգսյանին, որը ի սկզբանե նոխազի կարգավիճակում էր։

Հիմա, ըստ էության, իսկական պահն էր, մանավանդ, Հրաչյա Սարգսյանին հաջողվել էր ինչ-որ պահի ավելի մեծ վարկանիշի արժանանալ, քան ուներ Տիգրան Ավինյանը։ Իսկ իշխանական թևում որոշ շրջանակներ ցանկանում էին փորել Ավինյանի ոտքի տակ՝ կարծելով, թե նա ինտրիգներ է նյութում Նիկոլ Փաշինյանի դեմ։

Քաղաքապետի սրտաճմլիկ հրաժեշտը պաշտոնին, և երկու օր անց նրա մերձավորների ձերբակալությունները վկայում են՝ ամեն բան քաղաքապետարանում նոր է սկսվում։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular