ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել խաղաղության դարաշրջան հաստատելու փաշինյանական տվայտանքները։

Իլհամ Ալիևը նախօրեին գնացել է օկուպացված Թալիշ, որտեղ տասնյակ տներ է շահագործման հանձնել և ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մի մաս։ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մի պայման՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանազատման աշխատանքները»,- ասել է Ալիևը՝ հավելելով, թե միայն այդ դեպքում հայերը կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում ինչպես ցանկանում են։

Փաշինյանը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո բազմիցս նշել է 29 հազար 800 կմ-ի մասին, Ալիևը 800 կմ պակաս ասելով, ըստ երևույթին, նկատի ունի նաև այն տարածքներն ու անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում և որը Ադրբեջանը պահանջում է սահամանազատման իր պայմանները կատարելու համար։

Սպառնալով և ծաղրելով փաշինյանական իշխանությանը՝ Ալիևն այս կերպ ծաղրում է նաև Հայաստանին։ Տասնամյակներ շարունակ այս վիճակում գտնվող մեր թշնամին, այսօր, շնորհիվ փաշինյանական վարչախմբի ապիկար և դավաճան էության, կարողացել է լուրջ հաղթանակներ տանել, նույնիսկ այդ պայմաններում փոխզիջումների և խաղաղության մասին չի խոսում, այլև շարունակում է կրկին ու կրկին պահանջներ ներկայացնել Հայաստանին, ինչը թերևս կարևոր ազդակ պետք է լինի հայ ժողովրդի համար՝ գիտակցելու, որ խաղաղություն նենգ թշնամու հետ անահնար է, անհնար է լինելու նաև խաղաղություն փաշինյանական վարչախմբի պաշտոնավարման ժամանակ։

Այն, որ գործող իշխանությունները վաղուց դարձել են Ադրբեջանի խամաճիկները, նրանց օրակարգի լիակատար սպասարկուները, չեն հերքում նույնիսկ գործող իշխանության ներկայացուցիչները։

Արամ Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular