ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը հատուկ խումբ է ուղարկելու Հայաստան՝ իրավիճակի օբյեկտիվ պատկեր կազմելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ռուսաստանի իշխանությունը Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու, նաև մեր երկրում հակառուսական տրամադրությունների իրական պատճառները հասկանալու և վերլուծելու խիստ կարիք ունի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կրեմլում լուրջ դժգոհություն կա Հայաստանով զբաղվող կառույցների աշխատանքից, Պուտինի աշխատակազմում համարում են, որ ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանում դեսպանությունը, նաև տեղում աշխատող հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու տարբեր էմիսարներ անբավարար են կատարում իրենց աշխատանքը, ինչի հետևանքով Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի վերահսկողությունից։ ՌԴ նախագահի հանձնարարականով նոր խումբ են ձևավորել, որը առաջիկայում ժամանելու է Հայաստան՝ տեղում օբյեկտիվ պատկեր ստանալու, այն անմիջապես ՌԴ նախագահի աշխատակազմին փոխանցելու համար։

Երևանում այդ խումբը հրապարակային ելույթներ չի ունենալու, զբաղվելու է միայն հետազոտություններով, տարբեր շերտերի մասնագետների, հանրային կարծիք ձևավորողների հետ հանդիպումներով, որպեսզի այլընտրանքային պատկեր կազմի Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին։

Ձևավորվող խմբի կազմում տնտեսագետներ, քաղաքագետներ, հանրային կապերի և այլ ոլորտների լուրջ և անկախ մասնագետներ են լինելու, որոնք որևէ կապ չպետք է ունենան Արտաքին հետախուզության, Անվտանգության դաշնային ծառայության, ԱԳՆ-ի և հարակից այլ մարմինների հետ։

Կրեմլն այդ մարմինների որոշ ներկայացուցիչների կասկածում է միտումնավոր կեղծիքներ տարածելու, ՀՀ գործող իշխանություններից և նրանց սատարող օլիգարխներից սնվելու, իրարամերժ տեղեկություններ փոխանցելու մեջ։ Ահռելի ֆինանսական և քաղաքական միջոցների վատնելով՝ Ռուսաստանը ոչ թե ձեռքբերումներ, այլ բացառապես կորուստներ է գրանցում հայաստանյան քաղաքականության մեջ, իսկ փաշինյանական վարչախումբն այլևս չի թաքցնում իր դժգոհությունները, անգամ դեմարշներն անում է առանց սեթևեթանքների։

Վերջերս ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են մերձավոր և դաշնակից պետությունների հետ հարաբերությունները, հատկապես Հայաստանի ուղղությամբ ձախողված գնահատել կատարված աշխատանքները։

Արսեն Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular