ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը կրկին քաղաքապետ չունի. Ինչի՞ն է պատրաստվում «Քաղպայմանագիրը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ նրա լացակումաց հրաժեշտը պաշտոնին կարող է «տարվա դրամատիկ դեր» անվանակարգում առաջին տեղը շահել։ Օրեր շարունակ լուրեր էին շրջանառվում, որ Սարգսյանը, ի վերջո, հեռանալու է քաղաքապետի պաշտոնից։

Նույնիսկ շրջանառվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ ընդդիմությանը թույլ չտալով մոբիլիզացվել Երևանի ավագանու ընտրությունների համար։ Այժմ, թերևս, ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր չէ արտահերթ անել, քաղաքապետի աթոռը ժամանակավորապես կտաքացնի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, իսկ իշխանության թեկնածուն առանց հրաչսարգսյանական խոչընդոտների կշարունակի իր քարոզարշավը։

Հրաչյա Սարգսյանի հրաժարականի լուրը հաստատվել էր առավոտյան, իսկ արդեն երեկոյան այլևս նախկին քաղաքապետը գործակարգավարական արտահերթ նիստ էր գումարել՝ անձամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, վարչական շրջանների ղեկավարներին և հանրությանը ուղիղ եթերում «ավետելու» իր պաշտոնանկության մասին։ Հրաչյա Սարգսյանի ողբերգական տեսքը, խոսքում հնչող ակնհայտ ելևեջները ու նեղացածությունը փաստում էին՝ նրան հարկադրել են դիմում գրել։

Քաղաքապետը, իհարկե, կարող էր արժանապատվություն ունենալ և, երբ իրեն ցույց են տալիս դռան տեղը, ֆեյսբուքյան գրառմամբ կամ տեսաուղերձով հայտներ այդ մասին։ Փոխարենը, նրան նստացրել և գրեթե հարյուր մարդու ներկայությամբ նվաստացնում էին, իսկ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ստանձնել էր թղթերով իր ղեկավար համարվող Հրաչյա Սարգսյանի աշխատանքը գնահատելու «առաքելությունը»։

«Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու»,- ծաղրանքով նետել էր Ավինյանը Հրաչյա Սարգսյանին։ Թե ինչո՞ւ էր հեռացող Հրաչյա Սարգսյանը ստիպված կրել այդ հրապարակային նվաստացումը, մեր ընթերցողներին կարող է պարզ չլինել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան բռնացրել էին իշխող ուժի թեկնածուի դեմ աշխատելու մեջ, հարկադրել հեռանալ պաշտոնից, փոխարենը խոստացել են որպես «թուլափայ» ԿԲ խորհրդի անդամ նշանակել, թեպետ կարող էին և մի քրեական գործ էլ Հրաչյա Սարգսյանի դեմ հարուցել։

Իսկ իշխանությունն առայժմ չի շտապում, Ավինյանը, ըստ ներքին հարցումների, բավարար վարկանիշ չունի հենց հիմա հաղթանակ տանելու համար, ուստի ընտրությունները կկայանան սեպտեմբերին։

Լուսինե Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular