ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն հստակ ընդգծում է, որ նոր սպասվող պատերազմում ինքը դերակատարում չի ունենալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։

Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ»։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական հողորդագրության մեջ:

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ևս հայտնեց, որ Ադրբեջանը  պատրաստվում է արցախահայության ցեղասպանությանը և կոչ էր անում դիմել ՄԱԿ-ին: Նոր սպասվող ռազմական գործողության մասին Փաշինյանը խոսել էր օրերս տեղի ունեցած իր ասուլիսում ևս:

Ստացվում է, որ խաղաղության դարաշրջան բացող իշխանությունը փաստացի պատեհ և անպատեհ առիթով հայտարարում է, որ պատերազմ է սպասվում: Ընդ որում, հայտարարություններից բացի այլ նախապատրաստական գործողություններ չի անում՝ զենքեր ձեռք բերել, զորքերը բերել պատրաստվածության ինչ-որ աստիճանի, զորավարժություններ անց կացնել և այլն: Այս ամենին զուգահեռ արտաքին քաղաքական դաշտում դաշնակիցներ ենք կորցնում:

Կառավարության նիստում արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ՌԴ-ն չի կարողանում, թեկուզ շատ հիմնավոր և օբեկտիվ պատճառներից ելնելով պահպանել Արցախի ժողովրդի իրավունքները, իրականացնել իր խաղաղպահ առաքելությունն, ապա ինքը պետք է դիմի ՄԱԿ-ին և հայտնի, որ չի կարողանում, և այլ առաքելության կարիք կա: Զախարովայի պատասխանը շատ չուշացավ: «Մենք հայկական կողմի հայտարարությունները համարում ենք 2022 թվականի հոկտեմբերին Եվրոպական միության հովանու ներքո Պրահայում կայացած գագաթնաժողովի գծի շարունակություն։ Ուստի մենք հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը երրորդ կողմի վրա դնելը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։ 


Այսինքն՝ ՌԴ-ն հստակ ընդգծում է, որ նոր սպասվող պատերազմում ինքը դերակատարում չի ունենալու և դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ իշխանության վրա: Սա մեսիջ է և՛ Ադրբեջանին, որ իրենք ռազմական գործողություններում մասնակցություն չեն ունենալու, և՛ հայ բնակչությանը, որ դրա պատասխանատվությունը և հետևանքները մնալու է իրենց ընտրած ղեկավարի խղճին:

Օլյա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular