ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի հավաքականի դեմ խաղով, որը, այսպես թե այնպես, որոշակի քաղաքական իմաստ է ստացել՝ հաշվի առնելով ոչ միայն հայտնի գործոնը, այլև հատկապես Հայաստանի իշխանությունների «ձգտումները» Հայաստանի և Թուրքիայի միջև, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացները:

Կան խոսակցություններ, որ Երևանում կայանալիք հանդիպմանը Թուրքիայից պաշտոնական ներկայացուցչություն կարող է լինել: Մասնավորաբար խոսվում է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի մասին: Եթե այդպես լինի, ապա Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ պետք է մասնակցի աշնանը կայանալիք պատասխան հանդիպմանը Թուրքիայում: Քաղաքագետների կարծիքով, Հայաստանը «ներկա կլինի» ոչ թե համազոր, այլ ավելի «բարձր» մակարդակով: Իսկ ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է, որ ականատես լինենք «ֆուտբոլային դիվանագիտության» քպական արարի:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  չի կարծում, որ մենք «ֆուտբոլային դիվանագիտության» ենք ականատես լինելու: Զուգահեռ անցկացնելով 2008 թվականի հետ՝ նա շեշտեց, որ այն ժամանակ իսկապես կար դիվանագիտություն, Հայաստանն ինչ-որ խնդիրներ էր առաջ բերում, կարողանում էր պաշտպանել, բանակցել, իր շահերը ներկայացնել:

«Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին դրել է մի վիճակի մեջ, երբ չկա բանակցություն, չկա դիվանագիտություն: Մեծ հաշվով, որևէ բան չկա, կա միայն պարտադրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը իրենց օրակարգերն են պարտադրում Հայաստանին:

«Հայաստանը հիմա չի կարող այդ ամենին դիմակայել, պարզապես չի կարող: Մեծ հաշվով, ֆուտբոլային դիվանագիտություն չի լինելու, լինելու է  թուրքական պարտադրանք, սրանք նորից ընդունելու են այն պահանջները, որոնք առաջադրվում է մյուս կողմից: Դա կփորձեն հանրությանը նորից որպես դիվանագիտություն, բանակցությունների միջոցով ձեռք բերված արդյունք ներկայացնել, բայց վստահեցնում եմ, որ ոչ մի  բանակցություն գործնականում չկա»:

Մարիամ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular