Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը կսկսի Թուրքիայի հավաքականի դեմ խաղով, որը, այսպես թե այնպես, որոշակի քաղաքական իմաստ է ստացել՝ հաշվի առնելով ոչ միայն հայտնի գործոնը, այլև հատկապես Հայաստանի իշխանությունների «ձգտումները» Հայաստանի և Թուրքիայի միջև, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացները:

Կան խոսակցություններ, որ Երևանում կայանալիք հանդիպմանը Թուրքիայից պաշտոնական ներկայացուցչություն կարող է լինել: Մասնավորաբար խոսվում է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի մասին: Եթե այդպես լինի, ապա Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ պետք է մասնակցի աշնանը կայանալիք պատասխան հանդիպմանը Թուրքիայում: Քաղաքագետների կարծիքով, Հայաստանը «ներկա կլինի» ոչ թե համազոր, այլ ավելի «բարձր» մակարդակով: Իսկ ընդհանուր առմամբ, հնարավո՞ր է, որ ականատես լինենք «ֆուտբոլային դիվանագիտության» քպական արարի:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը  չի կարծում, որ մենք «ֆուտբոլային դիվանագիտության» ենք ականատես լինելու: Զուգահեռ անցկացնելով 2008 թվականի հետ՝ նա շեշտեց, որ այն ժամանակ իսկապես կար դիվանագիտություն, Հայաստանն ինչ-որ խնդիրներ էր առաջ բերում, կարողանում էր պաշտպանել, բանակցել, իր շահերը ներկայացնել:

«Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին դրել է մի վիճակի մեջ, երբ չկա բանակցություն, չկա դիվանագիտություն: Մեծ հաշվով, որևէ բան չկա, կա միայն պարտադրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը իրենց օրակարգերն են պարտադրում Հայաստանին:

«Հայաստանը հիմա չի կարող այդ ամենին դիմակայել, պարզապես չի կարող: Մեծ հաշվով, ֆուտբոլային դիվանագիտություն չի լինելու, լինելու է  թուրքական պարտադրանք, սրանք նորից ընդունելու են այն պահանջները, որոնք առաջադրվում է մյուս կողմից: Դա կփորձեն հանրությանը նորից որպես դիվանագիտություն, բանակցությունների միջոցով ձեռք բերված արդյունք ներկայացնել, բայց վստահեցնում եմ, որ ոչ մի  բանակցություն գործնականում չկա»:

Մարիամ Պողոսյան

Իրանում չորս օտարերկրացիներ են ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համարԻնչպե՞ս պաշտպանենք մեր մեսենջերները հաքերներից. խորհուրդներ՝ Սամվել Մարտիրոսյանից Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է2026 թվականի մարտի 1-ին կանցկացվի «Անգլերեն» առարկայի նոր քննություն Էլինա Ավանեսյանը հաղթել է ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային Տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով«Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են 19-ամյա բանվորին Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էՀայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ֆրանսիան կոչ է արել Իրանին զիջումների գնալ Արծաթը 13%-ով էժանացել է՝ ուրբաթ օրվա ռեկորդային անկումից հետո Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Նախիջևանի Սահմանադրության նախաբանում փոփոխություն կկատարվի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը Նորատուսում կրքերը չեն հանդարտվում, ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց, պայքարում են նրանց կյանքի համար​Ուրմիա լիճը պետք է վերականգնվի ցանկացած գնով․ Իրանի առաջին փոխնախագահ Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովիՍուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության նվազեցում՝ ՀՀ-ումՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Ի՞նչ է կատարվել երեկ ավտոմրցաշարի ժամանակ․ մահացածը Վարդենիսից էրՍեւ Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է երկու մրցանակի Ողբերգական դեպք՝ Մուրացան ԲԿ-ում․ 2 տարեկան երեխա է մահացելԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության Վթար՝ ԿոտայքումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռուֆֆինո գինիԻրանում գրավի դիմաց ազատ է արձակել «մաhապատժի դատապարտված» մի ցուցարար Կրակnցներ՝ Երևանում․ տղամարդ է հոսպիտալացվել«Պատգամավորը հայ ազգի պառակտումը անընդունելի է համարել» Վթար է․ խոշոր ջրանջատումներ կլինենՈվքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները «Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային. պատմության այս օրը (02 փետրվար)Պլանային անջատումներ՝ փետրվարի 2/3-ին Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք էBitcoin-ի գինը նվազել է 75,000 դոլարից ցածր Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՇիրակի մարզում «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՆրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի, և նրանք պետք է դա անեն․ Թրամփը՝ Իրանի մասինԵվրոպան փորձել և շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև․ ԼավրովԵրկրպագելու եմ Նովակ Ջոկովիչին․ նա լեգենդ է․ Սպերցյանը՝ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասինՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոնMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում
Ամենադիտված