ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում հատում է կարմիր գիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ տված իր խնդրահարույց ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական «համերգն» է տվել, այս անգամ Կառավարության նիստում։

Ընդգծելով էսկալացիայի հնարավոր վտանգը՝ Փաշինյանը կրկին Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի դեմ լայնածավալ էսկալացիա սկսելու հիմքեր ստեղծելու մեջ, պնդել, թե անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին, միևնույն ժամանակ շարունակել մեղադրանքներ հասցեագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Հայաստանի դաշնակից Ռուսաստանին։

Ավելին, Ռուսաստանին պարզ և աներկբա մեղադրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բավարար չափով չկատարելու մեջ և նշել, որ, եթե Ռուսաստանը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող արցախահայության պաշտպանության դերակատարումն իրականացնել, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։

Այն, որ Ռուսաստանը բնավ էլ չի դիմելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, պարզ էր ի սկզբանե և հասկանալի։ Այս կերպ ընդամենը Նիկոլ Փաշինյանը իր համար հիմքեր է ստեղծում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու համար։ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, Զախարովան հայտարարել էր, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձևակերպում չկա։

«Պարզապես պետք է բացել այդ փաստաթուղթը, տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը և ինչ պարտավորություններ՝ ոչ, և վերջ։ Եվ ամեն ինչ բավական պարզ կլինի։ Ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը երկրի վրա»,- նշել է Զախարովան և բոլորովին ոչ դիվանագիտական լեզվով հայտարարել. «ՀՀ ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂՀ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»։ Մինչ Նիկոլ Փաշինյանը դժգոհում է Ռուսաստանին և փորձում մեղադրանքների սլաքն ուղղել Մոսկվայի ուղղությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում հայտարարել է, որ թեև Հայաստանի 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռևս ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքներից, ավելին, ըստ Ալիևի՝ Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորություններից, կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվություն կրի։ Այն, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մեջ որևէ նման պարտավորություն չկա, ո՛չ Իլհամ Ալիևն է արձագանքել, ո՛չ էլ ՌԴ ԱԳՆ-ից են հերքել։

Մանե Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular