ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ լռում է «չորրորդ իշխանություն»-ը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առավոտ» լրատվականը դարձել է հակերային հարձակման զոհ: Ջնջել են յութուբյան ալիքի տեսանյութերը և այլն: Իսկ ինչո՞ւ հենց «Առավոտ»-ը: Առնվազն երկու պատճառ կա: Նախ լրատվականը հրապարակեց մի հետաքննություն, որտեղ նշվում էին, թե իշխանական պատգամավորներն իշխանափոխությունից հետո, որքան ունեցվածք են ձեռք բերել: Նախորդ օրն էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում լրատվականի լրագրողը մեջբերեց Փաշինյանի նույն հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ և հարցրեց, թե ո՞վ է օրիգինալ Նիկոլ Փաշինյանը: 


Սա մեդիա դաշտի դեմ հերթական քայլն է, որն ուղղված է սահմանափակելու, կաշկանդելու մեդիայի  աշխատանքը: Այս քայլով արդեն մեդիա դաշտը պետք է կաշկանդված լինի ասուլիսում հարց տալուց կամ լրագրողական հետաքննություն անցկացնելուց: 


Այս իշխանությունն իր նախորդներին մեղադրում էր Ա1+ հեռուստաընկերությունը փակելու մեջ՝ պնդելով, որ այն մամուլի ազատության դեմ քայլ էր: Նշում էին, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ՀՀ-ում  սպանվեց լրագրող Տիգրան Նաղդալյանը: Իհարկե, հատկապես վերջին իրողությունն իրապես անդառնալի է: Իսկ ինչ է արել և շարունակում անել այս իշխանությունը: Նրանց գործունեության 5-ամյա ընթացքում ՀՀ-ում փակվել է Արմնյուզ, Հ2, Երկիր մեդիա հեռուստաընկերությունները, որի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը:

Առաջատար մեդիա դաշտը կրճատել և շարունակում է կրճատումների շղթան, քանի որ իշխանությունը գրեթե ամենօրյա ռեժիմով օրենսդրական փաթեթներ է բերում ԱԺ, որը ֆինանսական մեծ ազդեցություն է թողնում մեդիա ոլորտի վրա: Գովազդի մասին օրենքի նախագծի փոփոխություններով, որով արգելվեց բուքմեյքերների գովազդն էլեկտրոնային մեդիայով, ռազմական դրության մասին օրենքն էլ սահմանում է, որ ռազմական դրության ժամանակ պետությունն իրավասություն է ստանում արգելափակել մեդիայի աշխատանքը և այլն: 


Մի կողմից էլ իշխանության ներկայցուցիչները  բացահայտ անհարգալից են վերաբերում լրատվականների ներկայացուցիչներին: Օրինակ՝ Ազգային ժողովում անգամ աթոռները հանվեցին, որոնց վրա լրագրողները նստում էին, քանի որ ինչ-որ անձանց նստելու ձևը դուր չէր եկել ԱԺ նախագահին, սահմանափակեցին մեդիայի աշխատողների ազատ տեղաշարժն ԱԺ-ում, պատգամավորները մեկ անգամ չէ, որ վիրավորել են լրագրողների, ձեռքից վերցրել են խոսափողը, հեռախոսը և այլ բազմաթիվ դեպքեր: Երբ  ոլորտը լռում և հանդուրժում էր սա, դա բերեց նրան, որ այսօր հստակ գիտակցելով, որ պարզ է լինելու պատվիրատուի իրական դեմքն ու նպատակները, միևնույն է, գնացին դրան և վերացրին մասնագիտական կոնտենտը:

Երբ լռում է մի ոլորտը, որի ձայնն ամենաբարձրը կարող է հնչել, ով չորրոդ իշխանություն է, լինում է այն ինչ եղավ և այն շարունակվելու է: Լրագրողն իր տեղը զիջում է ֆեյքերին, որը ևս հերթական ինստիտուտի կազմաքանդում է:

Աննա Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular