ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական գործունեության իմիտացիա է անում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում ակնհայտ է, որ այսպես կոչված տիտղոսային ընդդիմությունը ի դեմս խորհրդարանական խմբակցությունների, ահավոր պասիվ վիճակում է, որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում, ոչ էլ ցանկություն ունի որևէ գործընթացում դերակատարում ունենալ։

Պատճառները բազմաթիվ են, կարելի է քննադատել և արդարացի բողոքի ձայն բարձրացնել ընդդիմադիր միավորների պասիվության համար, սակայն ակնհայտ է, որ խախտվել է 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված ստատուս-քվոն, երբ երկու ընդդիմադիր խմբակցություն ձևավորվեց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։

Ընդդիմադիր խմբակցություններն այսօր կառուցվածքային բոլորովին այլ պատկեր ունեն, քան խորհրդարան անցնելիս։ Սկզբից փլուզվեց «Պատիվ ունեմ» դաշինքը, երբ Արթուր Վանեցյանը լքեց խմբակցությունը, այն այժմ գրեթե ամբողջությամբ մնացել է ՀՀԿ-ի ուսերին։ Իսկ երկրորդ փուլում տրանսֆորմացիայի ենթարկվեց «Հայաստան» խմբակցությունը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն առանց հոդաբաշխ բացատրությունների հեռացավ, և ուշագրավ օրինաչափությամբ բոլոր թափուր տեղերը սկսեցին զբաղեցնել ՀՅԴ-ի ներկայացուցիչները։ Հանգամանքների բերումով ՀՅԴ-ն իր պատմության ընթացքում ամենաշատ պատգամավորներն ունի 30-ամյա պատմության ընթացքում։ Նույնիսկ նախկին իշխանությւոնների օրոք, երբ ՀՅԴ-ն իշխանության մաս էր, այսպիսի ներկայացվածություն երբեք չի ունեցել։

Եվ այժմ ՀՅԴ-ն այդ խմբակցության քաշող ուժն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ֆորմալ առումով համարվում է դաշինքի առաջնորդը, այնքանով, որքանով նրա և ՀՅԴ շահերը համընկնում են մի շարք հարցերում։ Ստեղծվել է հետաքրքիր մի վիճակ, երբ տիտղոսային ընդդիմությունը ներկայացված է ՀՀԿ-ով և ՀՅԴ-ով։ ՀՅԴ-ն թեպետ որոշակի գործունեություն ծավալում է, բայց Դիմադրության շարժման տապալումից հետո հանգստացել է, հասկացել, որ իր հավականություններն ավելիին չեն ձգում, չունի բավարար ռեսուրսներ և հանրային աջակցություն, ուստի քաղաքական գործունեության իմիտացիա է ծավալում՝ ընդդիմադիր լիդերի դերը փորձելով պահպանել։

Դաշնակցականներն առանձնապես դեմ չեն լինի, որ իրավիճակն այսպես շարունակվի, Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, իրենք էլ ընդհուպ մինչև հերթական ընտրություններ ձգեն։ ՀՀԿ-ի համար իրավիճակն ավելի բարդ է, նրանց են համարում նախկիններ, իրենց օրոք եղավ «թավշյա հեղափոխությունը»։ Սերժ Սարգսյանի աղմկահարույց հարցազրույցը, այլ քայլեր ջանքեր են՝ փորձելու մնալ ձիու վրա։ ՀՀԿ-ն համարում է, որ դեռ իր ժամանակը չի եկել, զբաղվում է էլեկտորալ էներգիայի կուտակմամբ, կառույցներն ամրապնդելու և քարոզչության աշխատանքներով։

Իհարկե, չնայած ավելի փոքրաթիվ խմբակցությանը, ՀՀԿ-ն ավելի ավելի լուրջ ռեսուրսներ ունի, լավ հռետորներ և քարոզիչներ, քան մյուս ընդդիմադիր ուժը։ Ըստ էության, երկու քաղաքական ուժերն էլ չեն շտապում դուրս գալ իրենց կոմֆորտի գոտուց, առաջնորդել վարչախմբի դեմ պայքարը։

Նունե Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular