ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը իր փախուստի ուղիներն է մշակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին։ Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը, իսկ մեկ շաբաթ անց արդեն կարող է ընդունել երկրորդ ըմթերցմամբ։
 
Նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած փոփոխություններով նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտություններ են անցկացվում գործող Սահմանադրությամբ, իսկ Արայիկ Հարությունյանն առաջարկել է փոփոխություն, որով հնարավոր կլինի խուսափել Ազգային ժողովի լուծարումից, այն կշարունակի գործել ու կկարողանան նախագահ ընտրել։
 
Թեև Արցախի նախագահականը հերքում է, թե Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում ժամանակից շուտ հրաժարական տալ և հեռանալ, բացառապես միայն մեկ դրույթի փոփոխության նախաձեռնումը որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, Արցախի գործող նախագահն ամեն ինչ անում է պատասխանատվությունն իր ուսերից նետելու և Արցախից փախչելու համար, իսկ պատասխանատվությունը փորձում է բարդել մեկ ուրիշ Ազգային ժողովի և նրա կողմից հնարավոր ընտրվող նախագահի վրա։
 
Հարությունյանը, հիշեցնենք, ընտրվել էր Արցախի բնակիչների ձայների մեծամասնությամբ, իսկ նման սահմանադրության մեջ այլևս ոչ լեգիտիմ կդարձնի Արցախի իշխանություններին, եթե այսօր բնակչության, քաղաքացիների կողմից ընտրված լինելու հանգամանքը որոշակի կռվան է տալիս միջազգային ասպարեզում ներկայացնելու, որ Արցախի ժողովրդավարական պետություն է՝ ընտրված իշխանության մարմիններով, ապա Հարությունյանի արարքը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ բուն Արցախի համար։
 
Ինքը՝ Արայիկ Հարությունյանը, թերևս, այսքան բանը ըմբռնելով, շարունակում է իր վտանգավոր գործելաոճը՝ վտանգի ու սպառնալիքի տակ դնելով Արցախին և Արցախի բնակչությանը։ Նրա համար թերևս առանձնապես մեծ դժվարություն չի ներկայացնում հրաժարականից հետո Արցախից հեռանալը։ Տարիներ շարունակ պետական իշխանության և բիզնեսի մեջ լինելով՝ Հարությունյանը կարողացել է իրեն ապահովել և հանգիստ կարող է ապրել եվրոպական որևէ երկրում կամ Ռուսաստանում։ Իսկ արցախցիները շարունակելու են դեմ հանդիման մնալ թշնամու հետ։
 
Ինգա Մուրադյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular